KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Օրբանի միջնորդական առաքելությունը

Գարիկ Քեռյան: Օրբանի միջնորդական առաքելությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
144 0

Հունգարիայում հայ սպայի սպանությունը և մարդասպանի ազատ արձակումը շատ խորը բացասական հետք է թողել հայ հանրության մեջ, դա դեռ երկար ժամանակ կպահպանի իր բացասական ազդեցությունը հայ-հունգարական հարաբերություններում: Սակայ, եթե մի կողմ թողնենք այդ հանգամանքը և անկողմնակալ գնահատենք վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության գործունեությունը, ապա արդարությունը պահանջում է խոստովանել, որ շնորհիվ նրա ճկուն քաղաքական քայլերի բավականին սահմանափակ ռեսուրսներով Հունգարիան այսօր դարձել է ազդեցիկ դերակատար միջազգային գործերում: Օրբանի գործունեությունը շատ հետաքրքիր և դիտարժան է: Վերջին բանակցությունները Պուտինի, Սի Ծինփիի հիմա էլ ԱՄն նախագահական ընտրությունների ֆավորիտ Թրամփի հետ, պատերազմի և կոնֆլիկտայնության ավարտի շուրջ, Օրբանին դարձրին թիվ մեկ գործիչը: Արմատական եվրոբյուրոկրատիան գտնում է, որ ստանձնելով ԵՎրոպական խորհրդի նախագահությունը Օրբանը խայտառակել է ԵՄ-ն, սակայն հակառակ դրան նա դարձել է խիստ պահանջված գործիչ, եթե նկատի ունենանք Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն–Պեկին-Կիև քաղաքական-դւվանագիտական կոմունիկացիաների վերագործարկման խիստ անհրաժեշտությունը: Երկար ժամանակ է, որ Օրբանը Զելենսկու վարչակարգի խիստ քննադատներից է, բայց իր պատվից վեր չհամարեց ժամանել նաև Կիև և հստակեցնել նաև ուկրաինական կողմի մոտեցումները խաղաղության հասնելու գործում: Ոչ Մակրոնը, ոչ Շոլցը, ոչ էլ մյուս եվրոպական լիդերները չկարողացան անել այն, ինչ հիմա անում է Օրբանը: Աստված տա նրա խաղաղարար առաքելությունը հաջողությամբ ավարտվի: Դա կփրկի տասնյակ հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդների կյանքեր: «Ավտորիտար և ոչ ժողովրդավար» պիտակվող հունգարական վարչապետը կարժանանա համաժողովրդական երախտագիտության, ի տարբերություն «ժողովրդավարության համար մարտնչող» ռահվիրաների, որոնք հաստատ ռազմաճակատում զոհվող զավակներ չունեն: Ի դեպ Օրբանի ներկա առաքելությունը նշանավորվեց նաև նրանով, որ Էրդողանն այլևս չի կարող համարվել Արևմուտք-Ռուսաստան մեծ բախման մեջ միակ միջնորդը: Իմ տպավորությամբ Պուտինն այլևս չի ցանկանում օգտվել այդ միջնորդությունից, հավանաբար այստեղ կա որոշակի անվստահություն Անկարայի նկատմամբ, վերհիշենք Կիևին Բայրաքթարների մատակարարումը և Ղրիմը Ուկրաինայի անբաժան մաս համարելու թուրքական պաշտոնական դիրքորոշումը: Եվ վերջում նշեմ նաև, որ Օրբանը շատ պարտաճանաչ մասնակցում է թյուրքախոս երկրների բոլոր միջազգային համաժողովներին և հավատարիմ մարդ է նաև այս ձևաչափում: Այնպես, որ ականատես ենք ոչ մեծ պետության պետական առաջնորդի բավականին մեծ մասշտաբի քաղաքական գործունեությանը, որի գնահատականը պատմությունը կտա, միայն, թե հաջողությամբ ավարտվի:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir