KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Քննարկումներ Հայաստանի եվրոպական ապագայի շուրջ

Գարիկ Քեռյան: Քննարկումներ Հայաստանի եվրոպական ապագայի շուրջ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
30 0

Եվրոպական Միության բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Եվրոպական Խորհրդարանի վերջին ընտրություններն անցան եվրոսկեպտիցիզմի՝ այսինքն միասնական Եվրոպայի ապագայի հարցում վատատեսության բուռն հռետորաբանությամբ: Հիմա Ֆրանսիայում, որը Գերմանիայի հետ ԵՄ հենքն է, ամենօրյա ռեժիմով քաղաքական շատ գործիչներ կոչ են անում դուրս գալ ԵՄ-ից և փախնել փրգվել: Դե բրիտանական քաղաքական վերնախավը վերջին հազար տարվա ընթացքում միշտ էլ եղել է իր հեռատեսության և պրագմատիզմի բարձրունքին՝ որի ապացույցը Բրեքսիտով ԵՄ-ից թռնել փրկվելն էր: Նույնիսկ ֆունտ ստեռլինգը սրբությամբ պահեցին և չգայթակղվեցին եվրոյով: Դե դասական դարձաց Հունգարիայի վարչապետ Օրբանի դարակազմիկ որակումներին, ԵՄ բյուրոկրատիայի մասին՝ բոլորս էլ ծանոթ ենք: Վերջերս հաճախակի լսում եմ ԳՖՀ Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորների ելույթները ուղղված ԵՄ գործադիր իշխանության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին: Այնպիսի բացասական հռետորաբանություն է, որ դժվար է նույնիսկ նկարագրել օգտագործվող բառամթերքը, նրա գործունեությունը համարվում է պարզապես չարագործությունների շղթա: Իհարկե ես համաձայն չեմ այս կարծիքին և բնականաբար այդքան էլ տեղեկացված չեմ այս հարցում , բայց ընդհանուր մթնոլորտն այսպիսին է: Կարճ ասած Եվրոպայում էլ ԵՄ ապագայի մասին միասնականություն չկա: Ինչ վերաբերվում է ԵՄ անդամակցելու մասին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, դրանք առայժմ քննարկումներ են, հանուն քննարկումների: Եթե Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը քառասուն տարի է տեղապտույտի մեջ է, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման ստաժըքսան տարի է և վերջը չի երևում, Հայաստանի նման երկրի եվրոպական ճակատագիրը կանխատեսելն անօգուտ գործ է: Աստված տա շուտ լինի, ես և իմ սերնդակիցները հաստատ դա չենք տեսնի, իհարկե եթե ԵՄ-ն մնա և չփլուզվի: Պատմության ընթացքում նման մեծ քաղաքական միվորումների փլուզման օրինակներ կան: Եվ վերջում հավելեմ, որ հետխորհրդային տարածքում ԵՄ ընդլայնման գործնական քաղաքականության քայլեր դեռևս նկատելի չեն: ԵՄ ընդլայնումը առայժմս ընդգրկելու է միայն Արևմտյան Բալկանները՝ Ալբանիան և հետհարավսլավյան պետությունները: Այստեղ էլ լուրջ բարդություններ կան Սերբիայի և բոսնիական կոնֆեդերացիայի կազմում գտնվող Սերբական Հանրապետություն կոչվող պետական կազմավորման հետ: Բացառված չէ նաև Կոսովոյի հակամարտության նոր էսկալացիա: Սակայն ԵՄ-ն ձգտում է իր քաղաքական ուղեգծում պահել հարակից տարածաշրջանները, որպես տնտեսական օգուտի, շուկաների և էներգետիկ խնդիրների լուծման գոտիներ: Այդպիսի տարածաշրջաններից են Հյուսիսաֆրիկյան, Միջերկրածովյան, Մերձավորարևելյան, Արևելաեվրոպական և Հարավկովկասյան երկրները: Այս նպատակով հիմնվել են ԵՄ-ի հետ գործընկերության կազմակերպություններ և համապարփակ համագործակցության այլ ձևաչափեր: Հայաստանն ընդգրկված է Արևելյան Գործընկերության մեջ և 2017թ. կնքել է համագործակցության պայմանագիր: Սրանից առավել որևիցե այլ առաջընթաց ԵՄ-ՀՀ հարաբերություններում դեռևս չի կարող լինել: Մեզ մոտ կարող են լինել հանրաքվեներ, քննարկումների մի քանի տասնյակ փուլեր, հետո սուր քննարկումներ, հետո մեդիաճակատամարտեր և գաղափարական«պատերազմներ» ունիթորների և հակաունիթորների միջև եվրոպական ապագայի շուրջ, բայց միայն այսքանը: Իմ համոզմունքն ու մասնագիտական առաջարկն է՝ փնտրեք մեր ապագան և գոյության բանաձևը հարևանների հետ հարաբերություններում՝ առավել կոնկրետ 3+3 ձևաչափում, հիշեք Կիլիկիայի հայկական պետության ճակատագիրը, Հայաստանի Առաջին Հանրապետության Սևրի պատրանքները: Պատմության դասերը կանխատեսնման և ռազմավարական որոշումների կայացման հիմքում պետք է դրվեն, ինչպես, որ անում են հաջողակ քաղաքական էլիտաները:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir