2025 թ. նախօրյակին ՌԴ-Արևմուտք առճակատման ընթացիկ զարգացումներում նոր իրողություններ են ի հայտ գալիս: Մինչ բոլորը սպասում են Թրամփի երդման արարողությունից հետո, ինչ՞ քայլերի է գնալու ամերիկյան նոր վարչակազմը, եվրոպական քաղաքական վերնաշենքում նոր ճեղքված է գոյանում: Առաջինը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցն էր Մոսկվա և բանակցությունները Պուտինի հետ և իհարկե նրա կողմից ԵՄ հակառուսական դիրքորոշման կոշտ քննադատությունը: Երկրորդ քայլը կատարեց Սլովակիայի վարչապետ Ֆիցոն, ով երեկ պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա և նույնպես բանակցություններ էր վարում Պուտինի հետ: Այցի պատճառը բոլորիս հայտնի 2025 թ. -ից սկսած ռուսական գազի տրանզիտի արգելափակումն է ուկրաինական իշխանությունների կողմից: Սա լուրջ հարված է Սլովակիայի և Հունգարիայի տնտեսություններին: Բացառություն չէ նաև Մոլդովան, որտեղ անցնում են արտակարգ ռեժիմի, իսկ նախագահ Սանդուն հորդորում է իր քաղաքացիներին, մրսել և աղքատ ապրել հանուն եվրոպական «արժեհամակարգի»: Արտաքուստ գազի տրանզիտի արգելումը չպետք է դիտարկել զուտ էներգետիկ/տնտեսական իրադարձություն, փորձագիտական տեսանկյունով ինչ քաղաքական հետևանքներ կարելի է կանխատեսել: Առաջինն արդեն նշեցի, նոր ճեղքվածքը եվրոպական քաղաքական վերնաշենքում: Երկրորդը՝ սլովակյան և հունգարական կառավարությունների կողմից Կիևին նոր օգնության մասին ԵՄ որոշումների արգելափակումը: Երրորդը՝ գազի գնի բարձրացումը էներգակիրների եվրոպական շուկայում, իր տնտեսական հետևանքներով: Չորրորդը՝ մոլդովական իշխանությունների կողմից ուժային գործողություններ Մերձդնեստրյան չճանաչված հանրապետության դեմ, այնտեղի էներգետիկ կայաններն ու ենթակառուցվածքները հսկողության տակ վերցնելու համար, որն ուղղակի կնշանակի նոր ճակատի բացում ՌԴ-ի դեմ, այն, ինչ որ հրաժարվեց անել Վրաստանը: Հինգերորդ՝ Ուկրաինան այլևս չի ստանա գազի տրանզիտի համար վճարվող գումարները, որը որքան գիտեմ կազմում է մոտ 300 մլն , դոլար և դրա տեղը ստիպված կլինեն լրացնել եվրոպական դոնորները: Վեցերորդ՝ ռուսական կողմը, եթե մինչև այժմ շրջանցում էր գազատարի շրջակայքը, կարող է նոր հեռահար հարվածներով ոչնչացնել ուկրաինական գազատարները և էներգետիկ նոր խնդիրներ ստեղծել: Յոթերորդ՝ հնարավոր է նաև Ավստրիայի դիրքորոշման փոփոխություն, որը ևս ռուսական այս գազատարից էր օգտվում: Ութերորդ՝ Բալթիկ ծովի հյուսիսային գազատարների վերացումից հետո, ուկրաինական գազատարի փակումը կտրուկ բարձրացնելու է Սև ծովի հատակով դեպի Թուրքիա գնացող Հարավային հոսք անունով գազատար կապուղիների նշանակությունը, որն էլ ավելի է նպաստելու ռուս-թուրքական համագործակցությանը և փոխզիջումներին հատկապես մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանային իրադարձություններում: Եվ վերջինը՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նշանակության և Ադրբեջանի դերակատարման ուժեղացում, հատկապես, որ շատերը այն համարում են նաև ռուսական գազի արտահանման ուղի՝ ադրբեջանականի անվան տակ:
Գարիկ Քեռյան: Քաղաքական զարգացումներ ուկրաինական գազատարի փակման շուրջ
29 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.