KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gürcistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Վրաստանի ընտրություններ

Գարիկ Քեռյան: Վրաստանի ընտրություններ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
27 0

Արդեն հոկտեմբերի 26-ն է, առավոտյան կսկսվեն խորհրդարանական ընտրությունները Վրաստանում: Առաջին անգամ դրանք կանցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում գերակաշռում է այն կարծիքը, որ այս ընտրությունները որոշիչ նշանակություն կունենան Հարավային Կովկասում Ռուսաստան-ԱՄՆ/ԵՄ աշխարհաքաղաքական մրցակցության և ազդեցության գոտիների տիրապետման առումով: Այս համատեքստում իհարկե կհստակեցվի Հայաստանի արտաքին քաղաքական տատանվող կողմնորոշումը: Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական Երազանք» կուսակցությանը շատ ծանր մենամարտ է սպասվում: Երկրում գործող տասնյակ հազարավոր հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհներով բավականին մեծաքանակ ընտրազանգվածի են տիրապետում: Արևմտամետ հատվածը անձամբ գլխավորում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, գործի դնելով իր ձեռքում գտնվող բոլոր հնարավոր լծակները: Արևմտամետ բևեռի պարտությունը միանշանակ Վրաստանին կտանի ռուսական ազդեցության գոտի: Ադրբեջանն արդեն Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցման քայլերով գնում է դեպի ռուսակենտրոն եվրասիական կառույցներ: Նման քաղաքական դասավորումների պայմաններում Հայաստանը նույնպես պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական դիրքորոշումները: Սպասենք ընտրությունների արդյունքներին:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir