Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքմանն իր հավանությունն է տվել ՌԴ նախագահ Պուտինը: Անկասկած մոտ ապագայում այդ պայմանագիրը կկնքվի և երկու պետությունները կդառնան ստրատեգիական դաշինքով շաղկապված միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ, գլոբալ ռազմական և տնտեսական գործողություններում: ՌԴ-ն և Իրանի Իսլամական հանրապետությունը ցամաքային սահման չունեն, նրանց միմյանց շաղկապող ցամաքային տարածքը Ադրբեջանն է, ջրային կապուղին Կասպից ծովը: Ալիևը ունի կամ ուներ երկու քաղաքական ուղեգիծ: Շարունակել մնալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ դաշինքում, «մեկ ազգ երկու պետություն» հայեցակարգի համաձայն, կամ ձևական առումով առերես ի ցույց դնելով հավատարմությունը Էրդողանի հանդեպ, դանդաղ , հանդարտ քայլերով թեքվել դեպի ռուս-իրանական դաշինքը և հոժարակամ իր տարածքով և Կասպից ծովի իր բաժնով կապել ստրատեգիական համագործակցության ձևաչափը ընտրած իր երկու հզոր հարևաններին: Պարզ է, որ հմուտ և հեռատես Ալիևը կապող կամուրջի դերակատարման համար նորից հսկայական օգուտներ է քաղելու և ռազմա-քաղաքական և տնտեսական ոլորտներում: Այս համատեքստում լրիվ հասկանալի է դառնում Պուտինի այցը Բաքու, Շոյգուի կրկնակի այցերը Թեհրան և նոր իրանական զենքերի մատակարարումները ՌԴ-ին և ռուս-իրանական երկխոսությունը Զանգեզուրի ճանպարհների հարցով: Բայց այստեղ առաջանում է մի մեծ խնդիր որի լուծումը ես այժմ չեմ պատկերացնում, չունեմ բավարար տեղեկատվություն, որն իհարկե հասանելի է միայն արտաքին քաղաքական ոլորտի գաղտնի ծառայություններին: Ինչպես է վերաբերվելու նատօյական Թուրքիան իր կրտսեր եղբայր Ադրբեջանի նոր բարյացակամ և համագործակցային քաղաքական դիրքորոշմանը հակարևմտյան և հականատօյական ռուս-իրանական տանդեմի նկատմամբ: Ահա սա բարդ խնդիր է և բացառիկ իր յուրահատկությամբ: Չէ, որ Էրդողանի շնորհիվ ձեռք բերվեց հաղթանակը ղարաբաղյան հակամարտության մեջ: Ադրբեջանի տնտեսական կարողությունների աղբյուրը Վրաստանի և Թուրքիայի տարածքներով անցնող նավթա-գազային խողովակաշարերն են որոնք հզոր լծակ են արևմտյան և թուրքական ստրատեգների ձեռքին Ալիևի վրա ճնշում գործադրելու համար: Անշուշտ այս ամենի հետ էր կապված Ռիչարդ Մուրի «դասախոսությունը» Բաքու այցի ժամանակ: Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական այրերի ուշադրության կենտրոնում պետք է լինեն այս իրողությունները, իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում, ճիշտ պետք է ընտրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարթակը՝ նոր կորուստներից խուսափելու համար:
Գարիկ Քեռյան: Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինք և Ադրբեջան
36 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.