Շատ է խոսվում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին: Հիմնական շեշտադրումն այն է, որ միջազգային ճանաչումը ինչ որ ժամանակ կհանգեցնի հայ ժողովրդի արդար դատի հանգուցալուծման և տեղի կունենա արդարության հաղթանակը և ինչ որ չափով փոխահատուցում կտրվի: Այս բնական և ազնիվ ձգտումով երազանք է համայն հայության համար: Ես ևս մինչև վերջերս հավատում էի, որովհետև ինձ մոտ կար այն համոզմունքը, որ Արցախի անկախության ճանաչումով առաջադեմ մարդկությունը, միջազգային հանրությունը ցեղասպանված ժողովրդի պատմական իրավունքները իր հայրենիքի մի հատվածում ճանաչելով ու պաշտպանելով իրականություն կդարձնի փոխհատուցումը: Այնինչ «դեմոկրատական» Արևմուտքը և մյուս բոլոր ցեղասպանություն ճանաչած ու չճանաչած պետությունները, բոլորն առանց բացառության, հարևան, բարեկամ, թե դաշնակից լուռ հանդիսատեսի կարգավիճակով դիտեցին արցախահայության գողգոթան: Այնպես ինչպես 1915 թ. -ին էր: Ում են պետք այդ ճանաչումները և կոկորդիլոսյան արցունքները, այսօր հուշահամալիր բերված ճոխ ծաղկեպսակները, դրոշներ ծածանելը կամ դրանց այրելը: Այնպես, որ ցեղասպանության ճանաչումով և դրա հետ կապված սպասելիքներով ոչ բանավիճեք, ոչ ոգևորվեք, ոչ էլ հիասթափվեք: Անիմաստ է: Զբաղվեք երկրով և նրա անվտանգությամբ, գործով և ոչ թե ողբով, աշխատանք և արարում, այս է ապագայի երաշխիքը: Սգո օրը պետք է լինի անաղմուկ և առանց ցուցադրական միջոցառումների:
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Գարիկ Քեռյան: Պե՞տք էր արդյոք այրել դրոշը
Գարիկ Քեռյան: Պե՞տք էր արդյոք այրել դրոշը
26 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.