Գարիկ Քեռյան: Չգիտես ծիծաղես, թե լացես
Արդեն չգիտես լացես թե ծիծաղես: Բացի Զանզիբարից ու Մոզամբիկից, աշխարհի բոլոր պետությունները հայտնել են իրենց մտահոգությունները և կոչ արել բացել Լաչինի միջանցքը: Նոր դիտեցի ՄԱԿ-ի ներկայացուցիչների ավտոշարասյունը ինչպես հասավ սահման և սկսեցին ընթերցել հերթական մտահոգությունը և հեռախոսներով նկարել բեռնատարները: Նույնն արել էին եվրոդիտորդները: Հաագայից էլ օրը մեկ մի փուչ թուղթ հրապարակում են: Բլինքենը հա հեռախոսով Ալիևին ասում է մտահոգված ենք: Ռուս խաղաղապահներն էլ իջել են ջրի հատակը մինչև անցնի վտանգը: Ալիևն էլ բոլորին առհամարած ունի, թե տակից պայմանավորված են, չեմ կարող ասել: Դեռ ավելին: Դիրքավորվել է որպես ահաբեկչության և սեպարատւզմի դեմ պայքարող տուժած կողմ: Երևանում բոլորը հարցազրույցներ են տալիս և ,,հիմնարար,, աշխարհաքաղաքական վերլուծություններ անում: Վիլսոնասերները, ռուսասերներն ու արևմտա… չգիտեմ, թե ինչերը խաչաձևում են իրենց սրերը կայքերում և հեռուստաէկրաններին: Ճգնաժամից դուրս գալու ոչ մի ծրագիր կամ ողջամիտ առաջարկ չկա: Ոմանք պատմում են իրենց հերոսական անցյալը, ոմանք էլ ծաղրում են նրանց: Քաղաքական միտքը տեղապտույտի մեջ է: Իսկապես ցավալի է: Բայց այս ամենից առաջին հետևությունն այն է, որ միջազգային կազմակերպություն, միջազգային հանրություն և միջազգային իրավունք հասկացություններն արդեն առ ոչինչ են և դրա իրականացնող/ճարտարապետը Իլհամ Հեյդարիչն է, այլևս խորհուրդ չեմ տա օգտագործել այդ հասկացությունները, անիմաստ է: Եթե դեմ չեք լինի ես ևս արտահայտում եմ իմ մտահոգությունները, մտահոգությունների կապակցությամբ:



Yorum gönder