KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ուկրաինան զենքի փորձադաշտ

Գարիկ Քեռյան: Ուկրաինան զենքի փորձադաշտ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
69 0

Սոցցանցերում և մամուլում շատ ակտիվ քննարկվում է Ռուսաստանի կողմից ուկրաինական Դնեպր քաղաքին բալիստիկ հրթիռով հարվածելու փաստը: Որն է այս իրադարձության քաղաքական համատեքստը, որն անհրաժեշտ է իմանալ, հատկապես քաղաքագիտական ոլորտի մասնագետներին: Առաջին և կարևոր հետևությունը, որ ես արել եմ, նախկինում ևս մի քանի գրառաումներում և հրապարակումներում բարձրաձայնած, այն է, որ պատերազմը ունի իր կոնկրետ շահառուները, հանձինս ռազմական առումով մեծ տերությունների, որոնք գլոբալ քաղաքական գործընթացներում հենվում են ռազմական բաղադրիչի և ջերմա-միջուկային զենքի օգտագործման սպառնալիքի վրա: Այս պատերազմը հոյակապ փորձադաշտ է նորագույն զինատեսակների փորձարկման և կատարելագործման համար և՝ Արևմուտքի, և՝ Ռուսաստանի համար: Ռուսական հիպերձայնային հրթիռը որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկ, հնարավոր չէ ոչնչացնել ներկա հակահրթիռային պաշտպանության միջոցներով, որն իհարկե սենսացիա է հատկապես ԱՄՆ համար: Պատահական չէր, որ Վաշինգտոնին Մոսկվայից նախօրոք զգուշացրել էին հրթիռի կիրառման մասին, այսինքն «ոչնչացրեք, եթե կարող եք»: Արևմտյան ռազմարդյունաբերական համալիրը ևս բազմաթիվ զինատեսակների փորձարկումներ է անում՝ տանկեր, հակատանկային ականանետներ, ԱԹՍ-ներ, հեռահար հրետանի և այլն: Մի խոսքով, երբ մենք ցավ ենք ապրում զոհերի համար, ռազմարդյունաբերական հատվածը իր գործն է անում: Երկրորդ իրողությունը դա արևմտյան պատժամիջոցների քաղաքականության հանդեպ աճող անվստահությունն է: Ինչ է ստացվում, 40-50 տարի պատժամիջոցների տակ գհնվող երկրներ, ՌԴ, Իրան, Հյուսիսային Կորեա, հետ չեն մնում նորագույն բարդ տեխնոլոգիաներով արդիական զինատեսակների ստեղծման և արտադրության ոլորտում: Երրորդը իրողությունը, որն ի դեպ ևս նորույթ էր շատերիս համար ուկրաինական հացահատիկի, որպես պարենային անվտանգության համաշխարհային նշանակության գործոնի ցցուն բացահայտումն էր, պարզվեց, որ այն մեծ մասնաբաժին ունի Եվրոպայի, Աֆրիկայի և եվրասիական գուտու բազմաթիվ երկրների պարենային մատակարարումներում: Ոչ պակաս կարևոր՝ էներգակիրների հետ համեմատած: Եվ ևս մեկ բացահայտված իրողություն: Պարզվեց, որ «հանուն ժողովրդավարության» պատերազմը օգնեց դատարկել զինապահեստները հին և նոր պահանջներին չհամապատասխանող սպառազինություններից, որոնք իրենց դարն ապրած զինատեսակներ էին: Դրանց փոխարեն ռազմարդյունաբերական համալիրները նոր եկամտաբեր պատվերներ ստացան: Ոմանք հարստացան, ոմանք էլ դեռ սերնդե սերունդ ընկան պարտքերի ու վարկերի տակ:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir