Ուկրաինական բանակի հարձակումը ՌԴ Կուրսկի մարզում, անսպասելի և անկանխատեսելի էր բոլորի համար: Սակայն խնդիրը ոչ թե անսպասելիության և անկանխատեսելիության մեջ է, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետագա ընթացքի և հնարավոր հետևանքների գլոբալ ազդեցության մասին է: Իհարկե տեսակետներն ու տեղեկատվությունն այնքան իրարամերժ են և հակասական, որ կռահել դեպքերի ընթացքը դառնում է բավականին դժվար: Արևմտյան կենտրոնները փառաբանում են ուկրաինական բանակի գործողությունները, ռուսական աղբյուրները այն համարում են ահաբեկչություն և արկածախնդրություն, որն ավելի է բարդացրել Կիևի վարչակարգի դրությունը: Չլինելով ռազմական հարցերով մասնագետ, ես բնականաբար չեմ կարող պատերազմական գործողությունների լուսաբանումը և գնահատականը տալ, բայց կփորձեմ որոշ պարզաբանումներ ներկայացնել քաղաքագիտական ասպեկտով:
Առաջին. 2022 թ.-ի պատերազմի սկսումից հետո բանակցային գործընթացի առաջին փորձերը չեզոքացվեցին
Երկրորդ. ՌԴ պաշտպանության նոր նախարար Բելոուսովը վարկանիշային լուրջ անկում ապրեց, կարծես թե նրա նկատմամաբ հանրային և վերնախավային շրջանակներում անվստահության մթնոլորտ է ձևավորվում
Երրորդ. Վաշինգտոնում և Բրյուսելում պաշտոնապես քաջալերում և ողջունում են Զելենսկուն, իսկ փորձագիտական շրջանակներում թաքնահարույց տագնապ կա, ռուսական տարածքներում մխրճված ուկրաինական զորամիավորումների ապագայի հարցով, արդյո՞ք տարօրինակ չէր այդքան հեշտ առաջխաղացումը և որքա ՞ն է իրական շրջապատման վտանգը
Չորրորդ. Միջուկային գործոնը նորից առաջնային պլան է մղվել, կապված Զապորոժեի ատոմակայանում հրդեհի և Կուրսկի ատոմակայանի շուրջ ռազմական գործողությունների հետ, որը հատկապես վախեցնում է եվրոպացիներին
Հինգերրորդ. Եթե կուրսկի սցենարը Զելենսկին փորձի կրկնել Ղրիմում, որքանով է հնարավոր միջուկային զենքի կիրառումը
Վեցերորդ. զգալիորեն ավելացնելով ռազմաճակատի գիծը, Կիևում հաշվարկել են արդյո՞ք դրա պահպանման ռազմատեխնիկական ռեսուրսների առկայությունը
Յոթերորդ. Բրյուսելն ու Վաշինգտոնը ստիպված են լինելու մեծացնել ռազմական, տնտեսական և ֆինանսական մատակարարումների ծավալները, որն իրենց համար անցանկալի է մերձավորարևելյան սրացումների պատճառով, անցյալում պատերազմը երկու ճակատով միշտ էլ ավարտվել է պարտությամբ
Ութերորդ. Այսօր շրջանառվեց մի տեղեկություն, ըստ որի Մոսկվայում հետախուզական ծառայությունները երկու շաբաթ առաջ տեղեկատվություն են ստացել հարձակման մասին: Եթե դա այդպես է, ուրեմն հնարավոր է ,,ծուղակ,, գործողությունը, ուկրաինական էլիտար ստորաբաժանումների համար:
Իներորդ. Եթե Կուրսկի մարզի տարածքները մնան ուկրաինական ռազմակալման տակ, ուրեմն դրանք Կիևն օգտագործելու է որպես առաջարկություն. հաշտություն ,,տարածքային փոխանակումների,, միջոցով