KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Միջազգային նոր համակարգի կանխատեսումներ

Գարիկ Քեռյան: Միջազգային նոր համակարգի կանխատեսումներ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
29 0

Մենք կդադարեցնենք բոլոր պատերազմները, նույնիսկ նրանք, որոնք չեն սկսել, այս մասին երդմնակալությունից հետո իր ելույթում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Իհարկե այս խոսքերը նորություն չեն, դրանք անընդհատ կրկնվել են անցած տարի նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում և համոզված եմ, որ այս նարատիվը էական նշանակություն ունեցավ Թրամփի հաղթանակի գործում : Շատ ծիծաղելի էր հայաստանյան տնաբույս , ուլտրաարևմտամետ և հակառուս «քաղաքագիտունների» հրապարակային բոցաշունչ եզրահանգումները, որոնց համաձայն Թրամփի շանսերը հաղթանակի հասնելու գործում հավասար են զերոյի: Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու և ես խոսքի ազատության և դրա իրավունքի կողմնակից եմ: Ցավալին այն է, որ նման պատասխանատու և քաղաքական-պետական կարևորության իրադարձությունների հրապարակային լուսաբանմանը նպատակուղղված հեռուստատեսության հաղորդումները անցած ամբողջ տարում գրավել էին վերը նշված «քաղաքագիտունները», որոնք հիմա էլ շարունակում են իրենց «փայլուն» մեդիա շքերթը: Իրականում պարկեշտությունը պահանջում է, որ նրանք գոնե մի որոշ ժամանակ չերևան մեդիա դաշտում: Վերադառնանք պատերազմները դադարեցնելու ԱՄՆ նոր նախագահի ռազմավարությանը: Եթե նա հաջողի այս գործում, ապա դա կդառնա նոր միջազգային հարաբերությունների համակարգի ձևավորման լուրջ ազդակ: Առաջին հերթին կփոխվի Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռանկյունում ուժերի փոխհարաբերությունը: Ազատվելով պատերազմի բեռից Մոսկվան ավելի կոշտ կսկսի գործել հետխորհրդային տարածքում և կվերականգնվի մի փոքր խարխլված հավասարությունը Պեկինի հետ հարաբերություններում: Եթե պատերազմի դադարեցմանն ուղեկցվի պատժամիջոցների վերացումն ու կրճատումը, կնվազի այն երկրների նշանակությունը, որոնք անհրաժեշտ էին ռուսներին պատժամիջոցները շրջանցելու և դրանց հետևանքները վերացնելու համար: Բացառված չէ «նոր Յալթան», որի մի կողմում կլինի Հավաքական Արևմուտքը, մյուս կողմում՝ ՌԴ/ՉԺՀ տանդեմը: Սա իհարկե զգալիորեն կտարբերվի նախորդ՝ Յալթա-Պոտսդամյան դասական երկբևեռ աշխարհակարգից, որովհետև բևեռները ինչպես տեսնում եք բաղկացած կլինեն երկու համաշխարհային ուժային կենտրոնների միությունից: Կանխատեսելի է նաև նոր վերադասավորումներ Մերձավոր Արևելքում և ասիական տարածաշրջաններում: Անխուսափելի է նաև այստեղ նոր բաժանարար գծերով ազդեցության ոլորտների առաջացումը: Թերևս այստեղ թարմ իրողություն է ՌԴ-Իրան առանցքի ձևավորումը, եթե այն կայանա այնպես, ինչպես, որ նախատեսնվում է հունվարի 17-ի ռազմավարական համաձայնագրով: Կոնկրետ հարավկովկասյան հանրապետությունների ապագա քաղաքական և տնտեսական զարգացումները կորոշվեն ազդեցության գոտիների նոր վերաբաժանումներով:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir