Մակրոնը եվրոլիդերների երկու խորհրդակցություն կազմակերպեց, եղան խրոխտ հայտարարություններ, որ կշարունակեն օգնությունը Ուկրաինային, որ իրենք հաստատակամ են և էլի նման բաներ: Քիչ էր մնում ԱՄՆ-ին ուղարկեին այնտեղ, որտեղից, որ եկել է: Կարճ ասած առյուծի կաթ էին խմել ուլտրալիբերալները: Այսօր հայտնի դարձավ, որ Սթարմերը Մակրոնի հետ հաջորդ շաբաթվա սկզբին գնում են Վաշինգտոն, որ տեսնեն շեֆը ինչ է ասում: Տեսնենք Թրամփի արձագանքը, չնայած դժվար չէ կռահել ինչ կասի եվրոհերոսներին, իսկ մինչ այդ նոր զոհեր և ավերածություններ Օդեսայում: Իհարկե առաջին տուժվածը ուկրաինացի հասարակ ժողովուրդն է, իր ցավի ու տառապանքի հետ: Եվրոպական Միության առաջատար քաշող ուժը Գերմանիան, որն իր տնտեսական պոտենցիալով գրեթե հասել էր հեգեմոնիայի, այժմ տեսնում է անհեռանկար հակառուսականության հետևանքները: Զրկվելով ռուսական էժան գազից, հսկայական կորուստներ կրելով արդյունաբերական ոլորտներում Շոլցը օրերն է հաշվում թե, երբ կգան ընտրությունները, որ «պատվով» հեռանա: Ինչ որ առումով ականատես եղանք Գերմանիայի դեինդուստրալիզացիային: Եվրոպայում հեգեմոնիայի համար հազարամյա պայքարը Ֆրանսիայի, Գերմանիայի և անգլոսաքսերի միջև շատ յուրօրինակ ավարտ է ունենում: 1918 և 1945 թթ. կրկնություն, այս անգամ Ուկրաինայում միջնորդավորված պատերազմում ֆիասկոյի տեսքով: Այս մասին նախազգուշացնում էին Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորները: ԱՄՆ-ից եկող խտացված գազը դառնում է քաղաքական գործոն, Հյուսիսային Հոսք ոչնչացված գազատարների շիրիմի վրա: Իրավիճակից ելքեր փնտրող Մակրոնը փորձում է ֆրանկո-գերմանական բևեռի վերաձևման: Դրա համար էլ ԵՄ ղեկավարների խորհրդակցությանը հրավիրել էր նաև Բրեքսիթով ԵՄ-ից ամուսնալուծված Բրիտանիայի վարչապետին: Հիշենք նաև եվրոպական հեգեմոնիայի համար պայքարում Ֆրանսիան 20-րդ դարում առաջնագծում էր, բայց աջ ու ձախ հակազդեցության հզոր ինպուլսներ էր ստանում Լոնդոնից և Բեռլինից: Այնպես, որ արևմտամետ հայ քաղաքագիտունների դարակազմիկ կանխատեսումները միասնական ժողովրդավար Արևմուտքի փրկչական գլոբալ դերակատարման մասին ընդդեմ փորձանքաստեղծ ռուսների, վերածվում են քարոզչական փուչիկի: Բայց դե մարդիկ հո ձրի չեն վերլուծում, գործ են անում, ոչ մի տեղ չեն աշխատում, բայց լավ էլ ապրում են:
Գարիկ Քեռյան: Մակրոնը և Ուկրաինան
27 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.