«Բալանսավորում», «բալանսավորվող քաղաքականություն», «դիվերսիֆիկացիա», «դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը» և նմանօրինակ բառակապակցություններով և արտահայտություններով լեցուն էր իշխանության քաղաքական խոսքը որին միացան ընդդիմության գործիչները, լրատվամիջոցները, քաղաքագիտունների բոլոր թևերի ներկայացուցիչները: Ճիշտ է այս երկու օրը հայոց ցեղասպանության շուրջն է դարակազմիկ դիսկուրսը, բայց «բալանս»-ի արդիականությունը պահպանվում է և մերթ ընդ մերթ նորից կթեժանա, երբ «ինքնիշխանների», ռուսամետների նոր մենամարտերի ականատես կլինենք: Ի դեպ, բալանսավորված արտաքին քաղաքականության անհրաժեշտությունն ընդունել են Հայաստանի Երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները, եթե հիշում եք Վարդան Օսկանյանը այն անվանում եր կոմպլիմենտար ( թարգմանում էին փոխհավասարակշռող) արտաքին քաղաքականություն: Մեկ նախադասոըթյամբ ասած, սա նշանակում է, որ հավասար համագործակցային բարիդրացիական հարաբերություններ զարգացնել և Հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի հետ: Լավ է դա, թե՞ վատ: Իհարկե միանշանակ հոյակապ է, ով կարող է մերժել այս երանելի իրավիճակը: Բայց այլ հարց է, իրականում հնարավոր է արդյոք՞ կոմպլիմենտարիզմը միջպետական հարաբերություններում: Պատասխանը վաղուց առկա է միջազգային հարաբերությունների տեսության մեջ: Փոքր պետությունների համար այն մեծամասամբ անհնար է: Միայն մեծ պետությունները, որոնք ունեն ռազմատնտեսական հզոր կարողություններ և իրենց վրա կրում են արտաքին ազդեցության շատ փոքր չափաբաժին, միայն նրանք կարող են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն: Օրինակ, լրիվ հասկանալի է, երբ գրում են, որ Չինաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի և Ճապոնիայի հետ, նա կարողանում է այդ իրականացնել, երբեմն էլ, իհարկե, ստիպված որոշ տեղաշարժերով, իրավիճակին համապատասխան: Նման հնարավորություններ ունեն նաև Հնդկաստանը, Թուրքիան, Բրազիլիան: Փոքր պետությունները մեծամասամբ իրենց խնդիրները՝ տնտեսական, էներգետիկ, ռազմական և անվտանգային ոլորտներում կարող են հաղթահարել միայն առավել մեծ քաղաքական միավորումների կազմում: Օրինակ, մերձբալթյան պետությունների համար դա ԵՄ-ի կազմի մեջ մտնելն էր և անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այստեղ անդամակցելով պետությունները վերպետական մարմիններին են փոխանցել իրենց ինքնիշխանության մեծ մասը, պահպանելով միայն ներքին ինքնուրույնությունը և սա արդեն փաստ է: Պարզ է, որ այս դեպքում ծիծաղելի կլինի խոսել նրանց բալանսավորվող քաղաքականության մասին: Իհարկե, բացառված չեն յուրահատուկ իրավիճակներ, երբ փոքր պետության արտաքին քաղաքական միջավայրը հնարավորություն կարող է ստեղծել կարճաժամկետ միջակայքում կոմպլիմենտարիզմի սկզբունքներով գործել: Օրինակ 1990-ական թթ. երկրորդ կեսին, և հետո, երբ Արևմուտքը և Ռուսաստանում իշխող Ելցինի կառավարությունը խուսափում էին կոնֆլիկտներից, փորձում էին համագործակցել, երբ Մեծ Յոթնյակը, Մեծ Ութնյակ էր դարձել, մի խոսքով ՌԴ-ԱՄՆ-ԵՄ ինչ որ կեղծ միություն էր ստեղծվել: Այդ մի տասնամյայում ՀՀ իշխանությունների կոմպլիմենտաիզմը խնդիրներ չէր ստեղծում: Ներկա պայմաններում , երբ առկա է ՌԴ-Հավաքական Արևմուտք կոշտ հակամարտությունն ու պատերազմը Ուկրաինայում, Հայաստանի աշխարհագրական դիրքն ու սակավ ռեսուրսները նվազագույն հնարավորությունները կարող են տալ բալանսավորող քաղաքականության համար: Որն է՞ ելքը: Թողնել կեղծ թեմաներով դիսկուրսը, լինել իրատես, այն, որ ասում են խելոք-հեռատես-պրագմատիկ և նոր փորձանքներ չբերել : Մի քանի նոր ցնցում, նույնիսկ կարճատև պատերազմ և երկրում մարդ չի մնա: Առանց բնակչության ինչ՞պետություն:
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Գարիկ Քեռյան: Հավասարակշռում արտաքին քաղաքականության մեջ
Գարիկ Քեռյան: Հավասարակշռում արտաքին քաղաքականության մեջ
18 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.