KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հայկական ժողովրդավարություն

Գարիկ Քեռյան: Հայկական ժողովրդավարություն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
26 0

Քաղաքական իշխանությունը նվաճելու, պահելու և գործադրելու հիմնական պայմանը առավել մեծ ընտրազանգվածի վստահություն և աջակցություն ունենալն է որը բնականաբար կպայմանավորի նրա վարքը ընտրությունների ժամանակ: Այսպես է որոշվում քաղաքական ուժի ճակատագիրը, եթե տվյալ երկրում գործում են ժողովրդավարական ընտրական մեխանիզմներ: Այս պարզ ճշմարտությունը հասկանալի է և բացատրության կարիք չունի: Այս իրողությամբ պայմանավորված դեմոկրատական վարչակարգ ունեցող բոլոր երկրներում որպես կանոն իշխանությունները իրենց վերարտադրությունը ապահովելու համար նախընտրական տարում գնում են ընտրազանգվածի և լայն հանրության բոլոր շերտերի սոցիալ-տնտեսական դրության բարելավմանն ուղղված լայնամասշտաբ միջոցառումների իրականացման: Բարձրացնում են թոշակները, իջեցնում են աշխատավոր խավերի հարկային բեռը, մտցնում են սոցիալական նոր արտոնություններ, մի խոսքով ձգտում են ձեռք բերել հասարակության բոլոր հատվածների վստահությունը և հասկանալի է նաև նրա դրական քվեն ընտրությունների օրը: Օրինակ, վերջին նախագահական ընտրություններից առաջ Բայդենը,ուկրաինական պատերազմի հետևանքով գահավիժած դեմոկրատների վարկանիշը փրկելու համար հսկայական միջոցներ էր տրամադրում ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու համար: Հիմա գանք Հայաստան երկիր, որն ինչպես 1990-ական թվականների սկզբին այնպես էլ այժմ հավակնում է դեմոկրատական կղզյակ լինելու դափնեպսակին: Կղզյակ լինել չլինելու թեման առանձին բանավեճի առարկա է, բայց, որ հայկական դեմոկրատիան իր դրսևորումներով հանելուկ է, դա արդեն հստակ երևում է: Խոսքը վերջերս իրականացվող «բարեփոխումների» մասին է, որոնք նախընտրական տարում ուղղակի և շատ արագ իջեցնում են գործող իշխանությունների վարկանիշը, որն ընդհանրապես հակասում է քաղաքագիտական պատկերացումների տրամաբանությանը: Մտցվում է նոր շրջանառության հարկ, որը բարենպաստ չէ փոքր և միջին բիզնեսի համար, կոշտացվում է հարկային վերահսկողությունը, տուգանքները, բարձրացվում են տրրանսպորտի ուղեվարձերը և իհարկե համընդհանուր դժգոհության բարձրակետը ամբողջ բնակչության եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, որից ոչ ոք գոհ չէ: Բացառված չեն նոր անակընկալներ այս տարում, մի խոսքով պատերազմի վտանգի սպառնալիքի տակ ամեն օր հազիվ իր հացը վաստակող աշխատավոր զանգվածը հիասթափության ծանր ժամանակներ է ապրում: Եթե եկամուտների հայտարարագրման նպատակը կոռուպցիայի և հանցագործության դեմ պայքարն է, այն պետք է վերաբերվի այն մարդկանց որոնք կոռումպացված լինելու հնարավորություն և լծակներ ունեն: Հարյուր հազար դրամ աշխատավարձով ապրող չարքաշ մարդը ինչ՞ կոռուպցիոներ: Այս մտորումների արդյունքը այն ցավալի իրողության գիտակցումն է, որ անկախ Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանություն չի փոխվել, հավանաբար այդպես էլ կշարունակվի: Հայկական դեմոկրատիան ուրիշ է, նմանը չկա:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir