KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հայերը և Ղարաբաղը

Գարիկ Քեռյան: Հայերը և Ղարաբաղը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
382 0

Ներհայաստանյան քաղաքական քննարկումների թիվ մեկ առարկան Ղարաբաղի հարցն է: Այս թեման առաջին հորիզոնականում է 1988թ.-ից: Դրանով են միշտ պայմանավորված եղել բոլոր քաղաքական գործընթացները, իշխանափոխությունները, կադրային տեղաշարժերը և արտաքին աշխարհում մեր գործողությունները: Այս թեման , նախկինները, ներկաները, գործիչներն ու չգործիչները, ռուսամետ-արևմտամետ ,,վերլուծաբաններն,, ու … մի խոսքով բոլորը, հասկացող և չհասկացող քաղաքագետները առավոտից իրիկուն դնում վերցնում են: Իհարկե, ներկա բարդ իրադրությունը և հետպատերազմյան երեք տարիների լարվածության պահպանումն ու երրորդ պատերազմի վտանգը օբյեկտիվորեն պայմանավորում են այսպիսի իրավիճակը: Եթե ուշադիր նայեք ներքաղաքական այս դիսկուրսի բովանդակությանը, կտեսնեք, որ հիմնական հարցադրումը կապված է պարտության պատճառների հետ և մեղավորների փնտրտուքին: Ով ում է մեղադրում, բոլորս էլ տեսնում, լսում և կարդում ենք, ես չեմ ցանկանում նորից կրկնել այն, ինչից հոգնել և բթացել ենք 24 ժամյա ռեժիմով: Պարտության պատճառները քաղաքական շահարկման առարկա են դարձել, որի հետևանքով ոչ թե իրականությունն է բացահայտվում, այլ բարձրաձայնվում է այն ինչը, որ պետք է քաղաքական հակառակորդի հեղինակությանը հարվածելու հսմար: Արդյունքում ճշմարտությունը մնում է չբացահայտված: Ինչու պարտվեցինք, երբ պարտվեցինք, ով է մեղավոր?: Ես փորձեմ այս հարցերին կարճ պատասխանել, և մի աննշան ներդրում ունենալ ճշմարտության բացահայտման գործում: Հայ աշխատավոր մարդը չի պարտվել: Նա զենքը ձեռքին զոհվել է առաջին պատերազմում: Երկրորդ պատերազմում Նա իր որդիներին ուղարկել է զինվորական ծառայության, որոնք իրենց կյանքն են տվել և հեռացել այս աշխարհից չբոլորած իրենց 18-20 տարին: Ծնողները մնացել են սգի և անորոշության մեջ: Իսկ գիտեք թե ով է պարտվել?: Պարտվել է Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, նրանք ովքեր պարտավոր էին լուծում գտնել և երիտասարդությանը հողի տակ չթաղել: Իսկ գիտեք, թե, երբ են նրանք պարտվել?: Նրանք պարտվել են 1994 թ. «հաղթական» զինադադարից հինգ ամիս անց 1994 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի հեռատես և հմուտ ղեկավար Հեյդար Ալիևը ոչթե ընկավ պարտության ընկճվածի բարդույթի մեջ, այլ բարձր և հպարտ կեցվածքով կնքեց Դարի գործարքը որն ապահովելու էր վրաց-թուրքական տարածքներով ադրբեջանական նավթի ու գազի արդյունահանումը: Միջին մակարդակի գրագիտություն և քթի ծակ ունեցող ցանկացած մարդու համար 1994թ . սեպտեմբերին արդեն պարզ էր- հակառակորդ երկիրը մի հինգ վեց տարի հետո ունենալու է հսկայական բյուջե, նավթադոլարները ապահովելու են նրա ռազմականացումը նորագույն տեխնիկայով, բացառիկ գործարքը պատմության մեջ, ըստ որի շահույթի մոտ 80%-ի տերը Բաքուն է: Այնուհետև պարզ էր, որ Հայաստանը այսուհետ մնում է շրջափակման ու մեկուսացման մեջ, երկու հակառակորդ հարևանները իրենց ազդեցության օղակի մեջ են վերցնում նաև Վրաստանը: Եվ, որ ամենակարևորն է, Արևմուտքը իր ողջ կարողությամբ կանգնում է Ադրբեջանի թիկունքին: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և հետսգայում կառուցված գազամուղի փայատերերը արևմտյան ընկերություններն են իրենց թիկունքում ունենալով անգլո-սաքսերի ռազմական, հետախուզական և քաղաքական կարողությունները: Եթե հաշվի առնենք նաև ԽՍՀՄ փլուզելուց հետո ՌԴ-ն կազմաքանդելու սկսված և շարունակվող ռազմավարությունը, արդեն լրիվ պարզ կդառնա, թե ռուսական ազդեցության ծիրում գտնվողներին ինչ ճակատագիր էր սպասվում: Այնպես, որ պարտության հիմքը դրվել է 1994թ. սեպտեմբերին: Դրանից հետո Ադրբեջանը գնացել է հզորացման ուղիով, Հայաստանը պարել է պաթոսախառն ճառերի և ֆիդայական երգերի տակ: Երբեք չի եղել պետականամետ ռազմավարության մշակում, մարտահրավերներին դիմագրավելու գործողությունների ծրագիր: Եղել է կարճատեսություն, կանխատեսնման զրո կարողություն և դա միշտ, մինչև 2020թ. արհավիրքը, որի հետևանքները մենք դեռ չենք հաղթահարել: Ի դեպ ՄԱԿ-ից ու նրա դատարան Հաագայից նորություն չունեք?: Ահա, եթե չկա, կարող ենք այս շաբաթ բանավեճ ծավալել ,,ժողովուրդների ինքնորոշման,, իրավունքից, կամ էլ մարդու իրավունքներից, դա ավելի հարմար է ժամավաճառության իմաստով:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir