Հայաստան Ադրբեջան էլեկտրոնային դիվանագիտությունը շատ դիտարժան է, հետաքրքիր և նորույթներով հագեցած: Ինչ պարզվեց, Երևանից և Բաքվից գրեթե միաժամանակ պաշտոնապես ազդարարվեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, վերջին երկու հոդվածներն էլ համաձայնեցված են և ավարտված է դրա շուրջ բանակցային գործընթացը: Դրան հետևեցին ջերմ շնորհավորանքները տասնյակ մայրաքաղաքներից և միջազգային կառույցներից: Այս իրադարձությունները ներկայացվեց նաև որպես դիվանագիտական կարևոր նվաճում խաղաղության ճանապարհին: Միաժամանակ համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ ականատես եղանք ոչ բնականոն իրադարձությունների: Չորս տարի տևած տանջալից ու բարդ բանակցությունների ավարտից անմիջապես հաջորդ օրերին սկսվեց ապատեղեկատվությունը սահմանային կրակոցների մասին, իսկ հետո Բաքվից առաջ քաշվեցին ստորագրման նոր նախապայմաններ՝ սահմանադրության, Մինսկի խմբի, միջանցքի և անկլավների մասին: Փաստացիորեն ամենացավոտ չլուծված և կոնֆլիկտային հարցերը ընդգրկված չէին պայմանագրի մեջ և բարձրաձայնվեցին դրա պատրաստ լինելու մասին հայտարարությունից հետո: Կրկնում են, Թերևս մեկ այլ նման դեպք դժվար է գտնել դիվանագիտության պատմության մեջ: Ստացվեց, որ բանակցային գործընթացի ավարտից հետո սկսվում է նոր դիմակայություն: Անհրաժեշտ տեղեկատվության չտիրապետելով դժվար է ասել, թե սա ինչ է: Ինչպես կարելի ավարտել մի փաստաթղթի շուրջ աշխատանքը և նորից սկսել դիմակայությունը հենց նույն փաստաթղթի շուրջ: Մի կանխավարկած որի մասին արդեն գրառում էի արել մի քանի օր առաջ: Հավանաբար ստորագրման գործը կասեցվել է կամ Անկարայից, կամ Մոսկվայից Ալիևի վրա որոշակի ճնշման արդյունքում: Ստորագրման պատրաստակամության ՀՀ վարչապետի անկեղծության վրա չեմ կասկածում: Սպասվող ընտրությունների և ներքաղաքական լարվածության աճի պայմաններում այս կարող էր մատուցվել որպես նվաճում պատերազմի կանխարգելման կառավարության քաղաքականության գործում: Ամեն դեպքում իրավիճակը մնում է անհասկանալի:
Գարիկ Քեռյան: Հայաստան Ադրբեջան վիրտուալ խաղաղություն
36 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.