KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հայաստանում արեւմտյանները հայտնվել են անհարմար իրավիճակում

Գարիկ Քեռյան: Հայաստանում արեւմտյանները հայտնվել են անհարմար իրավիճակում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
66 0

Երոպական ինտեգրացիայի և ԱՄՆ քաղաքական ազդեցության ջատագովները, պետական իշխանական և փորձագիտական շրջանակներից, որոնք բառացիորեն գրավել էին հանրային հեռուստաեթերը և բազմաթիվ լրատվամիջոցներ, @ընկան բավականին ծանր կացության մեջ, երբ հայտարարվեց ԲՐԻԿՍ և ԱՊՀ գագաթաժողովներին մասնակցելու կառավարության որոշման մասին: «Դավաճան» Ռուսաստանից պոկվելու և փրկվելու գաղափարը թմբկահարող հանրության վիճակը նախանձելի չէ: Հիմա ինչ ասել, ինչպես հիմնավորել եվրաինտեգրացման հանրաքվեի անհրաժեշտությունը?: Մեկ անգամ ևս իրականությունը փշրեց պատրանքները: Գրանտներով սնվել և քարոզել մի բան որն անիրատեսական է … ահա իրականությունը: Ցավաում եմ, որ հախուռն և չհիմնավորված, հակառուսական սոուսով մատուցվող ցածրակարգ քարոզչությունը վնասում է եվրոպական երկրների հետ համագործակցելու և կապերը զարգացնելու շատ կարևոր ու լուսավոր նպատակը, որի ջատագովն եմ նաև ես: Հայաստանը շատ է տուժելու գրանտակերությունից, դա փաստ է: Հարևան Վրաստանում ընդունված օրենքը օտարերկրյա ազդեցության տակ գտնվող և դրսի ֆինանսավորումոով կազմակերպությունների մասին, վկայում է խնդրի կարևորության մասին: Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված և հիմնավորված արտաքին քաղաքականություն: Ցանկացած հակառուսական կամ հակաարևմտյան, և ընդհանրապես հակաքաղաքականություն մեզ տանելու է նոր կորուստների: Ցավալին այն է, որ բազմաթիվ անգամ մասնագետների կողմից հնչեցվող այս դրույթը առհամարվել և անտեսվել է: Ցավալի է: Իր մտավոր կարողություններով հռչակված հայ ազգը միթե այսքան տկար է քաղաքական մտքի զարգացման մակարդակի և դիվանագիտության ոլորտում: Դժբախտությունները գալիս են այստեղից, կրկնվում են 1920-21 թվականները, միթե պատմությունից դասեր քաղել այդպես էլ չի ստացվելու:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir