KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հաագայի տրիբունալի որոշումներն անվավեր են

Գարիկ Քեռյան: Հաագայի տրիբունալի որոշումներն անվավեր են

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
313 0

Ադրբեջանի կողմից դեպի Արցախ տանող ճանապարհների փակումը ապացուցեց, որ Հաագայի դատարանի որոշումը առ ոչինչ է: Ափսոս էին աժամանակն ու ջանքերը: Չնայած միջազգային քաղաքականությունից հասկացող ցանկացած միջին կարգի մասնագետի համար այդ փուչիկ կառույցի որոշման ճակատագիրը ի սկզբանե կանխատեսելի էր: Հայաստանում Հաագա բղավելով այդ ինչ հաղթանակ էին տոնում այդպես էլ չհասկացվեց: Սահմանադրական դատարանի որոշումն էլ Հաագայի դատարանի մասին Հռոմի ստատուտի ճանաչումն էլ ոչինչ չտվեց: Եթե խորհրդարանն էլ վավերացնի, նորից օգուտ չկա: ԱՄՆ նման գերտերությունը այդ ստատուտը չի վավերացրել, եթե իհարկե չեմ սխալվում: Ինչու է մեր քաղաքական միտքը այսքան կարճատես: Մանկական ոգևորությամբ հավատում ենք ամեն ինչին: Շտապում ենք անօգուտ և անիմաստ: Բայց նաև մի շատ կարևոր պակասություն ունենք մեր քաղաքական մշակույթի մեջ: Դա պատասխանատվության և հաշվետվության բացակայությունն է առանց որի ազգային ջոջերը միշտ էլ պլստալու են: Այ հենց հիմա շատ տեղին կլինի հաագայացավով ոգևորվածների հաշվետվությունը լսել և գնահատական տալ:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir