Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ գործում են համատեղ, փոխհամաձայնեցված, չեն շտապում, առաջ են գնում հաստատուն քայլերով և ինչպես տեսնում ենք հաջողությունը հակամարտության ընթացքում լրիվ իրենց կողմն է: Այս իրողությունը սկսվել է 2016 թ. քառօրյա պատերազմից և հիմա էլ շարունակվում է: Հիմա անիմաստ է թվարկել այդ հաջողությանը նպաստող գործոնները ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում: Այս ամենի համատեքստում շատ հրատապ է դիտարկել Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող գործընթացները: Ալիևն ու Էրդողանը առանց այլևայլության ուղղակի պարզ արդեն հնչեցրել են պահանջ-սպառնալիքը: Դրան էր նվիրված նաև Նախիջևանի հանդիպումը: Այն, որ կլինի նոր մինի պատերազմ որի ընթացքում ոչ թե միջանցք կբացվի այլ կգրավվի Սյունիքի ինչ որ հատված, շատերն են բարձրաձայնում: Դա Հայաստանի համար կարող է նոր անդառնալի կորուստների հետևանք ունենալ: Ինչպես իրադարձությունները ցույց տվեցին ոչ մի պայմանագիր, հռչակագիր, միջազգային իրավունք և այլ նման բաներ չեն կարող կասեցնել Բաքվի և Անկարայի ծրագրերի իրականացումը: Նրանք թևավորված և ոգևորված են բարենպաստ միջազգային իրադրությունով: Արևմուտքը ինչպես միշտ նորից կկրակի օդում, թարմ ապացույցը Արցախի անկումն էր: Ռուսաստանը փաստացի չի կատարում իր պարտավորությունները և կգա վերջում իր ռազմական հսկողությունն ապահովելու համար և նորից կմնա դիտորդի կարգավիճակով: Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան, դրանում էլ համոզվեցինք: Այս ինչ որ ասվեց, պարզ ճշմարտություններ են, չհասկանալը կլինի դիտավորություն: ՀՀ իշխանություններ, այլևս ,,միջանցքային տրամաբանություն ,, եզրույթով հերոսանալու ժամանակը չէ: Հանուն մեր երիտասարդ կյանքերի փրկության հրատապ գնացեք բանակցությունների, հազար ու մի ձևեր կան կոմունիկացիոն խնդիրների լուծման համար, կա նաև միջազգային փորձ, գուցե և մի ելք գտնվի պատերազմից խուսափելու համար:
Գարիկ Քեռյան: Կարո՞ղ են Երևանը, Անկարան և Բաքուն միասին աշխատել
317 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.