KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Խաղաղության խաչմերուկի մասին

Գարիկ Քեռյան: Խաղաղության խաչմերուկի մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
7 0

«Խաղաղության խաչմերուկը» որպես տարածաշրջանային տնտեսաքաղաքական/կոմունիկացիոն նախագիծ կարող է՞ արդյոք Հայաստանի համար լինել բանալի տարածաշրջանային փակուղուց դուրս գալու համար: Արտաքուստ բավականին գրավիչ և խաղաղասիրական ու բարիդրացիական բովանդակություն ունեցող այս նախագիծը իրականացման ճանապարհին ունի մի քանի լուրջ խոչընդոտներ: Փորձեմ թվարկել դրանք: Վրաստանին այն ոչինչ չի տալիս, որովհետև հայ-ադրբեջանական երեք տասնամյակ ձգվող առճակատման և պատերազմների հետևանքով հարավկովկասյան բոլոր ինտեգրացիոն գործընթացները շրջանցեցին Հայաստանը, Վրաստանը դարձավ Թուրքիա-Ադրբեջան նավթագազային և երկաթուղային կոմունիկացիաների կամուրջ և Հայաստան-ՌԴ էներգետիկ և տրանսպորտային միակ կապուղին և փաստացիորեն այն արդեն խաչմերուկ է դարձել Հարավային Կովկասի և հարևան երկրների համար: Այստեղ մնում է միայն աբխազական երկաթուղու վերագործարկումը: Հետևությունը մեկն է՝ առանձնակի շահագրգռվածություն Թբիլիսին չունի: Իրանը, այս տարվա հունվարին կնքված ՌԴ-Իրան ռազմավարական համագործակցության պայմանագրով նախատեսում է տրանսպորտային և էներգետիկ կապուղիները տանել Ադրբեջանի տարածքով , Հայաստանի սահմանը դեպի Վրաստան և Սև ծով իր համար բաց է, նույնը թուրքական և ադրբեջանական սահմանների մասով, իսկ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի իրանական հատվածը Թեհրանի համար որոշակի լծակ և հնարավորություն է միջպետական հարաբերություններում: Մնացին Թուրքիան և Ադրբեջանը: Ցավոք Հայաստանի հետ կոնֆլիկտային հարաբերությունները և նրանց գերագույն գլխավոր նպատակը ևս «Խաղաղության խաչմերուկի» իրականություն դառնալուն չեն նպաստում: Գերագույն գլխավոր նպատակը դա ցամաքային կապի հաստատումն է երկու ազգակից պետությունների միջև՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հանրահայտ հայեցակարգին համապատասխան: Դա նաև թուրքալեզու պետությունների բազմակողմ ինտեգրացիա մեգանախագծի կարևոր պայմաններից մեկն է, որի իրակացման քաղաքականությունը երկար պատմություն ունի և առաջնային պլանի վրա է նաև Էրդողանի կառավարության համար: Երեսունական թվականներին Թուրքիան Իրանի հետ տարածքային փոխանակումների գնաց Նախիջևանի հետ ցամաքային սահման ունենալու համար: Այսինքն՝ արտատարածքային միջանցքը, որը կապահովի կապը Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա գծով մնում է գերագույն գլխավոր նպատակ: Հիշենք, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո շուրջ երկու տարի գործում էր Լաչինի միջանցքը և կրճատված տարածքով պահպանվում էր ԼՂՀ-ն, ռուս խաղաղապահներով: Պարզից էլ պարզ էր, Բաքուն և Անկարան պատրաստ էին նույնիսկ համակերպվել այդ իրողութհան հետ, հանուն «գերագույն գլխավոր» նպատակի: Բայց քանի որ միջանցքի վերահսկողությունը ամենայն հավանականությամբ պետք է լիներ ռուսական, արևմտյան կենտրոնների ակտիվ ճնշմամբ եղավ այն ինչին, որ մենք ականատես եղանք: Արցախը կործանվեց և դատարկվեց: Սակայն «գերագույն գլխավոր» նպատակը ոչ միայն դուրս չեկավ օրակարգից այլ ընդհակառակը՝ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեցին դրա իրականացման համար: Արևմուտքը լինելով Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ցանկացած հարցի լուծման գործում առաջնորդվում է միմիայն հակառուսական նարատիվներով, այլ շահեր և ցավեր, այլ ժողովուրդների ու պետությունների տառապանքներ ստորադասված են գլխավորին՝ ռուսական ազդեցության գոտիների կրճատմանը: Նրանց համար խաչմերուկային ծրագրերը կարող են հետաքրքրել միայն այդ համատեքստում: Ուստի ՀՀ կողմից առաջարկված ծրագիրը շահագրգիռ հարևաններ չունի: Աստված տա սխալվեմ և «Խաղաղության խաչմերուկը» իրականություն դառնա:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir