KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ի վերջո երեք հազար տարվա պատմություն անցած ազգի մեջ երեք դիվանագետ չծնվեց

Գարիկ Քեռյան: Ի վերջո երեք հազար տարվա պատմություն անցած ազգի մեջ երեք դիվանագետ չծնվեց

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
399 0

Այս մեկ ամսում երևի արդեն մի քսան անգամ հանդիպեցի արևմտյան պետական ղեկավար առաջին դեմքերի կողմից Ալիևին ուղղված հիասքանչ բացականչությունների։ Մեկն ասած հուսալի գործընկեր, մյուսը հարգված և ճիշտ մարդ և այլն։ Սերբիայի նախագահ Վուչիչն էլ Բուլղարիայում ասաց ինչ կլիներ մեր վիճակը եթե չլիներ եղբայր Ալիևը։ ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Բորելն էլ հայտարարեց, որ Ադրբեջանի նման փայլուն երկրի նկատմամբ պատժամիջոցներ չեն լինի։ Ամբողջ մեդիադաշտը գրաված արևմտամետներն էլ Երևանում հայտարարում են ռուսներին դուրս շպրտենք, որ փրկվենք։ Ալիևի առջև բոլորն էլ պար են գալիս, ռուսներից սկսած ամերիկացիներից վերջացրած։ Նավթ ունեն, գազ ունեն, թիկունքում հզոր Թուրքիան սարի պես կանգնած։ Էս բարոյախառն ճառերը, մարդու իրավունք, դեմոկրատիա և այլն, միջազգային ատյաններ դիմող փողկապավոր իրավաբանների ու մարդապաշտպան չգործիչների ելույթները մեր գնդակահարվող տղաների տեսանյութերի տպավորության տակ զավեշտի են նմանվում։ Ի վերջո երեք հազար տարվա պատմություն անցած ազգի մեջ երեք դիվանագետ չծնվեց, այս ոլորտում մնացինք ոտաբոբիկ։

Գարիկ Քեռյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir