Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում , և ինչպես բազմիցս ինքն է նշել, շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչպես և ինչ մեթոդներով, նույնպես շատ պարզ է: Զենքի և զինամթերքի մատակարարման դադարեցմամբ, որից հետո Զելենսկին հաստատ կգնա զինադադարի: Դեռ ավելին, ԱՄՆ նոր նախագահը եվրոլիդերների առջև դնելու է կատարված ծախսերի և վնասների համամասնական բաժանման պահանջը, եվրոպացիների անվտանգության համար ծախսված միլիարդները չպետք է մնան ամերիկյան ժողովրդի ուսերին: Այա մտքերն են հնչեցվել նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրա համար էլ Թրամփը հաղթեց ընտրություններում: Թվում է, թե ամեն ինչ պարզ ու հասկանալի է: Սպիտակ Տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն անշուշտ ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ: Ինչ հետևանքներ՞, կրկին դժվար չէ կռահել, հատկապես Հայաստանում: Բայց արի ու տես այս պարզ ճշմարտությունները հասկանալու և ընդունելու փոխարեն հայաստանյան արևմտասեր քաղաքագետները իրենց դարակազմիկ, ոչ հիմնավոր թեզերն են շրջանառում զանգվածային լրատվամիջոցներով, որոնք խմբագրելով ու եզրահանգումները ամփոփելով կարելի է նշել հետևյալը՝ 1. Թրամփի ասածները շատ լուրջ մի ընդունեք, շատ էլ, որ ասել է, նա շարունակելու է պատերազմը մինչև հաղթական ավարտ, որովհետև Պուտինը չի զիջի ոչինչ 2. Ուկրաինայում կռվում են հանուն ժողովրդավարության և պետք է քաջալերել նրանց: 3. ԱՄՆ շատ քիչ է ծախսել, չնչին են դրանք, գանձարանը չի դատարկվել և կարող են շարունակել բայդենյան գործելակերպը 4. Հայաստանի ապագա անվտանգությունը ժողովրդավարության մեջ է և դրա համար հակաժողովրդավարական Ռուսաստան ագրեսորի պարտությունը կլինի ժողովրդավարության հաղթանակ: Եվ այսպես շարունակ: Թրամփի հակապատերազմական հռետորաբանությունը զարմանալիորեն շատերի սրտով չէ և զարմանալի է, որ այդ երևույթը պատերազմներից մասնատված, ծվատված և քայքայված Հայաստանում է և առավել զավեշտալի է, որ այդ տոնով խոսում են ժողովրդավարության ջատագովները: Ժողովրդավարությունն առաջին հերթին հումանիզմ է ենթադրում: Հումանիզմն իր հերթին ոչինչ է, եթե չկա կյանքի իրավունք: Ով է հարցրել ուկրաինական ճակատում իրենց կյանքը կորցրած հարյուր հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդներից, իրենց համար որն է նախընտրելի, մահը հանուն ժողովրդավարության, թե կյանքը ոչ ժողովրդավար երկրում: Խոսելուց առաջ մտածեք և կշռադատեք հարգելի գործընկերներ: Եվ վերջում ավելացնեմ, վրաց ժողովրդի քաղաքական ներկա ղեկավարությունը տվեց այս հարցադրման պատասխանը, ուսանելի և ազգանպաստ որոշում և ուղերձ ժողովրդավարության ջատագովներին, որն էր «ոչ Վրաստանի ուկրաինացմանը»: Ես հուսով եմ, որ մեր ներկա իշխանությունները չեն անտեսի հարևան երկրի օրինակը:
Գարիկ Քեռյան: Ի՞նչ է անելու Թրամփը ուկրաինական պատերազմի հետ կապված
36 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.