KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Թուրքիա ՆԱՏՕ և ՀԱՄԱՍ

Գարիկ Քեռյան: Թուրքիա ՆԱՏՕ և ՀԱՄԱՍ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
141 0

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հանրապետության նախագահ Էրդողանը պաշտոնապես ընդունել է Համաս կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանյային: Քննարկվում է ճգնաժամի հաղթահարման ուղիները, բացառված չէ Պաղեստինի այս կառույցին նախատեսնվող թուրքական օգնությամբ: Համասը ՆԱՏՕ-ի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: ՆԱՏՕ-ի առաջատար ԱՄՆ-ն և արևմտյան նրա բոլոր դաշնակիցները Իսրայելի կողմն են: ԱՄՆ կոնգրեսի որոշմամբ միլիարդներ են տրամադրվում Իսրայելին օգնելու համար: Իսրայելը հենակետեր ունի Թուրքիայի հետ ռազմաքաղաքական մեկ ուժ դարձաց Ադրբեջանում և նրա էական ռազմատեխնիկական աջակցության շնորհիվ ապահովվեց հաղթանակը արցախյան երկրորդ պատերազմում: Իրանը զանգվածային հարվածներ է հասցնում Իսրայելին և նրա օգնության շնորհիվ է, որ գոյատևում են Ասադի վարչակարգը Սիրիայում, Հեզբոլլահը, հուսիթները Եմենեում: Բայց Թեհրանը շատ զուսպ է Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների գնահատման ժամանակ: Ահա ձեզ վեց անհայտով հավասարում, որ պետք է լուծել հասկանալու համար ով ում բարեկամն է…: Ով լուծեց այս խնդիրը կարժանանա Նոբելյան մրցանակի, իսկ ավելի լուրջ, կլուսավորի մեզ Արևմուտքի քաղաքականության էությունը հասկանալու համար:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir