Լիտվայի, Իսլանդիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները եկել են Վրաստան և Թբիլիսիում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին: Միտինգի ժամանակ ելույթ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լանդսբերգիսը: Սա բացառիկ իրողություն է, երբ մի քանի երկրների արտգործնախարարներ մասնակցում են մեկ այլ երկրի քաղաքական/հակաիշխանական գործողություններին: Հասկանալի է, որ այս բարձրաստիճան պաշտոնյաները նման քայլի դիմել են ոչ թե գաղտնի և սեփական նախաձեռնությամբ, այլ նրանց գործուղել են: Եվրոբյուրոկրատիան փայլում է իր ոչ ստանդարտ գործունեությամբ: Վրաստանի դրեյֆը Արևմուտքից դեպի Ռուսաստան, շատ հիվանդագին է ընդունվում Բրյուսելում և Վաշինգտոնում, «եվրոինտեգրման դռները փակվում են Վրաստանի համար», բարձրաձայնում են արևմտյան բոլոր քաղաքական լիդերները: Հակառակ դրան Իվանիշվիլիի քաղաքական թիմը առանց վարանելու շարունակում է իր գիծը, առանց որևե զիջումների, արտսահմանյան գործակալների մասին օրենքն արդեն ընդունված է: Բացառված չէ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում, Մոսկվան գրավիչ առաջարկներ է արել, վրացիներին ոգևորելու համար: Ուկրաինական պատերազմի համատեքստում, որտեղ Պուտինը որդեգրել է երկարատև և հյուծիչ պատերազմի տակտիկան, սա շատ անհանգստացնող իրավիճակ է Արևմուտքի համար: Զգացվում է լուրջ մտահոգություն, կապված Հայաստանում ծավալված հակակառավարական քաղաքական գործողությունների հետ: Վրաստանում քաղաքական անհնազանդությունն առաջնորդող ուժերը արևմտամետ են, Հայաստանում՝ ոչ: Այնպես, որ Թբիլիսից արտգործնախարարներ Երևան չեն գա և ելույթ չեն ունենա: Թերևս այս իրողությունները հստակորեն ի ցույց են դնում հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վերականգնման համար Պուտինի վարչակարգի որդեգրած քաղաքականության հաջողության խնդիրը: Միջազգային հետազոտական ուղեղային կենտրոններում և բարձր քաղաքական-պետական ղեկավարների շրջանակներում սա թիվ մեկ խնդիրն է, որի լուծումից է կախված նոր աշխարհակարգի հաստատումը: Գրեթե բոլորն են ընգծում, որ այս խնդրի հանգուցալուծումը Պեկինում է, հասկանալի պատճառներով: Այս օրերին, երբ Պեկինում կնքվեց ռազմավարական համագործակցության ռուս-չինական համաձայնագրեր, Արևմուտքի տագնապը էլ ավելի ուժեղացավ: Հայաստանը նորից հայտնվել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման արանքում: Մեզ մոտ ընթացող բողոքական/հակաիշխանական շարժումը ներքաղաքականից բացի ունի նաև այլ երանգներ, Թբիլիսիի հետ միասին, Երևանը ուշադրության կենտրոնում է:
Գարիկ Քեռյան: Թբիլիսին և Երևանը ուշադրության կենտրոնում
156 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.