KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Բոլորս էլ սխալական ենք

Գարիկ Քեռյան: Բոլորս էլ սխալական ենք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
25 0

Վերջին մեկ երկու ամիսների ընթացքում նկատեցի, որ մարտնչող արևմտամետ փորձանքագետները՝ էն, որ ասում էին մի կապեք Հայաստանը խորտակվող ռուսական նավից, էն, որ ողջունում էին բայդենյան վարչակարգի հետ կնքված անհասկանալի հայ-ամերիկյան կանոնադրություն/փաստաթուղթը, էն, որ ողջունում էին իշխանությունների հակառուսական քայլերը և այլն և այլն, սկսել են ամենօրյա ռեժիմով «խիստ» քննադատական գրառումներ անել գործող վարչապետի և կառավարության հասցեին: Ոնց որ, թե «խեղճ» ռուսներին սկսում են մոռանալ: Նրանցից ամենաարմատականններից մեկը սրտի մեծ «ցավով» գրառում էր արել ՌԴ դեսպանի ավտովթարից հետո, առողջություն մաղթելով պարոն Կոպիրկինին: Հիմա սկսել եմ մտորել այս վարքագծի պատճառները: Կամ ցանկանում են ընտրություններից առաջ նոր դիմագիծ ձեռք բերել, որովհետև հակառուսականության և եվրաքվեի բրենդը այլևս օգտակար չէ, մինուսով է աշխատում: Կամ զրկվել են օտարերկրյա ֆինանսավորումից, կամ էլ նոր հանձնարարականներ են ստացել: Հարգում եմ բոլորի սեփական կարծիքն ունենալու իրավունքը: Նրանց մեջ կան իմ նախկին ուսանողներն ու գործընկերները, որոնց կարողությունները շատ բարձր եմ գնահատում: Ինքս էլ գտնում եմ, որ եվրաինտեգրման գաղափարը շատ դրական է, բայց ոչ հիմա և այս վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Մանավանդ որ ԵՄ կառավարող էլիտաները լիբերալ-արմատական, մեզ համար խորթ արժեքաբանության գծի վրա են: Դա նաև հայի ազգային ինքնության և ավանդույթներին հակասող իրողություն է: Մեր ապագան մեր տարածաշրջանում համակեցության կանոններ գտնելն է: Բեռլինի կոնգրեսից սկսած Եվրոպան մեզ երբեք անվտանգություն չի բերել: Ուկրաինայի և Վրաստանի օրինակները շատ թարմ են: Ուստի հարգելիներս ճիշտ կլինի պարզապես ընդունել ձեր սխալը, դրանով դուք ավելի շուտ կվերականգնեք ձեր վարկանիշը: Բոլորս էլ սխալական ենք:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir