Բլինքենը զանգահարել է Ալիևին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումից առաջ: Տարաբնույթ և հակասական ենթադրություններ կարելի է անել այս կապակցությամբ: Մի թե աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գերատեսչության ղեկավարը այնքան է արժևորում Ադրբեջանի կշիռը տարածաշրջանում, որ ամեն դեպքում քաղաքավարական ժեստ է անում Արևմուտքի հուսալի գործընկերոջ հանդեպ: Կարելի է արդյոք այս զանգը մեկնաբանել որպես հերթական ուղերձը Բաքվին, որ ինչ էլ լինի ձեր շահերը չեն ոտնահարվի: Եթե մի երեք օր առաջ ինչ որ մեկն ինձ ասեր, որ Բլինքենը զանգահարելու է Ալիևին եռակողմ հանդիպումից առաջ, @ես դա կհամարեի անհավանական և անգրագետ կանխատեսում: Բայց արի ու տես, որ ամեն ինչ հնարավոր է: Եթե մի կողմ թողնենք մեր ավանդական հայկական վատատեսական զգացմունքները և մեծ տերությունների կողմից հայ ժողովրդի հանդեպ անարդար վերաբերմունքի մասին 250 տարի ձգվող պատմությունը և փորձենք գնահատել այս իրադարձությունը սթափ քաղաքագիտական մոտեցմամբ, պետք է արձանագրենք այս իրողությունը: Ներկա միջազգային հարաբերությունների համակարգում մեծ տերությունները/ուժային կենտրոնները այլևս չունեն այն գործիքակազմը և լծակները, որ կարողանան ցանկացած պահի փոքր պետություններին հարկադրաբար պարտադրել կատարելու այն ինչ իրենք են ակընկալում: Չկա այլևս երկբևեռ կամ միաբևեռ աշխարհակարգը: Մի կողմի ճնշմանը կարելի է հակառակվել և դիմադրել նրա հակառակորդ բևեռի հետ մերձենալով, դաշնակցելով և համագործակցելով: Բլինքենը լավ հասկանում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարության հետ մերձենալը մեծ ռիսկեր է պարունակում Արևմուտքի համար: Դա ամենայն հավանականությամբ կնպաստի ՌԴ-Ադրբեջան մերձեցմանը, որն ինքնին նշանակում է նաև հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացում Բաքվում և Անկարայում: Ալիևն արդեն մի քանի անգամ նշել է Արևմուտքի կողմնակալ դիրքորոշման վնասակարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, հատկապես նշելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Պատահական չէր, որ թուրք-ադրբեջանական կողմին հանգստացնելու համար հայտարարվեց նաև, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը տնտեսական օժանդակության հարցերի քննարկում է լինելու, որը կրկին հանգստացնող ուղերձ էր դեպի Բաքու: Զարմանալի է, որ հայ քաղաքական մտքի ռահվիրանները այս պարզ և ակնհայտ իրողությունները չնկատելով մեծ սպասումներ են ակնկալում ապրիլի 5-ից: Նույնիսկ խոսվում է հայ ժողովրդի պատմության մեծ դրական բեկման մասին: Աստված տա այդպես լինի, մեծ բավականությամբ և ոգևորությամբ կնդունենք այդ բախպորոշ շրջադարձը և կնդունենք մեր սխալը: Կապրենք կտեսնենք, իսկ մինչ այդ 24 ժամյա ռեժիմով Կրեմլյան ուղերձները գուժում են արևմտյան միջամտության կործանարար հետևանքները Հայաստանի համար: Ուժ և կարողություն մեզ փորձանքներից խուսափելու համար:
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.