Արցախի երկարատև շրջափակումը կհանգեցնի Ադրբեջանի ղեկավար Ալիևի վերջնական նպատակին, հայ բնակչությունը կորցնելով հավատը ապագայի և այնտեղ ապրելու հեռանկարի իմաստով ինչ որ ձևերով կհեռանա: Արդյունքում վերջնականապես ,,կլուծվի,, Ղարաբաղի հակամարտությունը: Չկա մարդ, չկա խնդիր: Լավ գիտակցելով, որ ՀՀ ներկա քաղաքական իշխանությունը կտրականապես հրաժարվում է զանգեզուրյան միջանցքից, Բաքվից հմտորեն Լաչինի միջանցքի հետագա գոյությունը շաղկապում են սրա հետ: Շատ լավ գիտենք, որ Նախիջևանը շրջափակման մեջ չէ, այն սահման ունի Թուրքիայի հետ, ցամաքային տրանսպորտային կապուղիներ Իրանի տարածքով և օդային միջանցք Հայաստանի տարածքով: Իրավիճակը պարզից էլ պարզ է: Անհրաժեշտ է դեն նետել մերժողական անհեռանկար դիրքորոշումը, չկոմպլեքսավովել կեղծ հայրենասիրությամբ, կատարել հակաքայլ և հանդես գալ Ղարաբաղի և Նախիջևանի կապուղիների բացման մասին ՌԴ —ի հետ համատեղ եռակողմ պայմանագրի կնքման նախաձեռնությամբ, որը բարդ է, բայց կարելի է իրագործել: Առաջարկս բարձրաձայնում եմ, հույս ունենալով, որ այն ուշադրության կարժանանա: Միջանցքային տրամաբանության շուրջ դիսկուրսը ըստ էության անօգուտ է, Արցախը հայաթափման վտանգի առջև է:
Գարիկ Քեռյան