KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Արտաքին գործոնը Հայաստանի իշխանափոխության պայքարում

Գարիկ Քեռյան: Արտաքին գործոնը Հայաստանի իշխանափոխության պայքարում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
50 0

21-րդ դարում, արդեն հաստատված իրողություն է արտաքին և ներքին քաղաքական գործընթացների սերտաճումը, որի հետևանքով այլևս չկա միջազգային հարաբերություններ, կա համաշխարհային քաղաքականություն: Այս սերտաճումը նշանակում է, որ պետության ներսում ընթացող քաղաքական իրադարձությունները, լինելով ներքին գործ, ինքնաբերաբար վերածվում են նաև արտաքին դերակատարների հետաքրքրքրության առարկայի: Առաջին հերթին հասկանալի է, որ արտաքին քաղաքական դերակատարների ուշադրության կենտրոնում իշխանության հարցն է: Որ քաղաքական ուժն է իշխանության, որքանով Է այն կենսունակ, ովքեր են իշխանության ղեկին, ինչպիսին են նրանց կողմնորոշումներն ու վերաբերմունքը ուժային կենտրոնների նկատմամաբ: Այս հարցերը առաջին հերթին հետաքրքրում են հարևաններին, հակառակորդներին և դաշնակիցներին: Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունը միշտ էլ կրել է արտաքին ազդեցության գործոնը, բայց ներկա ժամանակներում փոքր և փխրուն պետություններում այդ գործոնը հաճախ ավելի վճռորոշ է դարձել, քան մեզ թվում է: Այս կամ այն քաղաքական ուժերի և նրանց լիդերների կենսունակությունը պայմանավորված է նաև արտաքին աջակցությամբ: Հայաստանն էլ բացառություն չէ և ընդհակառակը, արտաքին առավել ուժեղ ազդեցության է ենթարկվում: Ներկա քաղաքական դիսկուրսում պտտվում այն նարատիվը, որ գործող վարչապետը և իր քաղաքական թիմը իշխանության են եկել Արևմուտքի աջակցությամբ: Ընդդիմադիր «նախկիններին» որակում են որպես ռուսամետ, 5-րդ շարասյուն և այլն: Եթե Այսօրվա շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, իշխանամետ ուժերը և նրա կողմնակիցները փորձագիտական/վերլուծական դաշտից, համարում են ռուսամետ: Սա, իհարկե շատ պարզունակ մոտեցում է և բազում հարցականներ ունի: Բայց մի իրողություն դեռևս լրիվ պարզ չէ: Արդյոք՞ Կրեմլը հակված է ակտիվ դերակատարում ունենալ ներհայաստանյան գործընթացներում, քանի դեռ ավարտված չէ ուկրաինական պատերազմը, որտեղ որոշվում է Ռուսաստանի որպես գլոբալ դերակատարի ճակատագիրը և նաև կայսրության պահպանման խնդիրը: ՌԴ ռազմական ներկայության դադարեցումը Արցախում և կրճատումը հայ-ադրբեջանական սահմաններին, արդյոք՞ չի նշանակում, որ առայժմ Հայաստանն իր խնդիրներով առավելլ շատ բեռ է և գլխացավանք: Իհարկե իրավիճակը արմատապես կարող է փոխվել Ուկրանայից հետո, իսկ մինչ այդ ռուսական գործոնը անհամեմատ պասիվ է: Արևմուտքը նույնպես մեծ բեռի տակ է, Ուկրաինա, Պաղեստին, Կարմիր ծով, Չինաստանի տնտեսական էքսպանսիայի ծավալում և այլն: Այս հանգամանքներից առավել արագ և ակտիվ օգտվում է Ալիևը, թիկունքում ունենալով Էրդողանի աջակցությունը, դրանով է պայմանավորված սահմանային հարցերի լուծման գործում նրա շտապողականությունը և վերջնագրային պահանջները ՀՀ իշխանություններց: Վարչապետի և նրա թիմի վիճակը բավականին բարդ է: Առկա է և ներքին, և արտաքին ուժեղ ճնշում, ներսից բողոքական շարժումն է, դրսից թուրք-ադրբեջանական տանդեմը, ռուսները իներտ են և պասիվ, իսկ Արևմուտքը կերակրում է ժողովրդավարական բանաձևերով, ողջույններով և ծափահարություններով:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir