Բոլոր վերլուծական/ուղեղային հետազոտական կենտրոններում բարձրաձայնում են հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականության մասին, իսկ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում շատ ,,բովանդակալից,, և ,,վճռորոշ ,, ոմանց կարծիքով ,,ճակատագրական,, բանավեճ/քննարկումներ են ծավալվում: Օրինակ սեղանին աղ դնել, թե չդնել, Արարատ, թե Արագած, Հայոց, թե Հայաստանի, ասֆալտ, սպորտային դահլիճ, կախիչ, ուսուցիչների ատեստացիա, սահմանադրական հարցեր, կարմիր գծեր, եվրոմիությունը դուռը թակում է, բացել, թե չբացել և այսպես շարունակ: Նպատակ չունեմ այս ամենը մերժել կամ քննադատել, ի վերջո իրողություններ կան որոնց մասին լուրջ կարծիք արտահայտելուց առաջ պետք է ինքդ քեզ հարց ուղղես, արդյոք՞ դու տվյալ թեմայի մասնագետն ես, թե՞ ոչ: Սակայն մի երկրորդական գուցե և շատերի կողմից առհասարակ անկարևոր մի իրադարձություն հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում: 00oo000 պետհամարանիշի աճուրդում մասնակցության հայտ է ներկայացրել 98 քաղաքացի, մեկնարկային գինը 50 000$, թվում է, թե հազարերոդական նշանակության իևադարձություն է: Ինձ համար, սակայն հիշարժան է հայաստանյան հասարակության իրական դեմքը պարզելու համար: Եվ այսպես պետհամարանիշի գնից եկող քաղաքական և սոցիալական հետևություններ: Ազատ անկախ և սուպեր ազգային Հայաստանում ազգային հարստությունները և նյութական բարիքները տնօրինում են 98 ընտանիքներ, մնացյալը հանդիսատեսներ են: ,,Ժողովրդավար,, Հայաստանում նրանք են հարց լուծողները, սահմանադրություն, ազատություն և մնացյալը թատրոնի համար են: Հանրահայտ խոսք է, հարուստները հայրենիք չունեն, որ երկիրն էլ գնան իրենց հայրենիքն է: Քաղաքացիների 90% -ը ռեստորան գնալու հնարավորություն չունի, սեղանի աղի թեման էլ փակվեց: Նույնպես հանրահայտ խոսք է, որ աղքատներն էլ հայրենիք չունեն, ով կսիրի այն հայրենիքը որտեղ ինքը աղքատ է և ճնշված: Ուսուցիչների, թոշակառուների և այլոց թեման էլ փակվեց: Մյուս բանավիճային թեմաներն էլ կարելի է հեշտությամբ փակել: Այս է վայրի կապիտալիզմի հասարակարգը որի մեջ ընկղմվել ենք շուրջ երեք տասնամյակ: Միմիայն սոցիալիստական հասարակական տնտեսական հարաբերությունները, հիմնված դեմոկրատական սոցիալիզմի հայեցակարգի վրա, կարող են փոխել մեր երկրի դեմքը, առանց սոցիալական հավասարության և համընդհանուր բարեկեցության Հայաստանը զարգացման հեռանկար չունի:
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Գարիկ Քեռյան: Արդյո՞ք Հայաստան-Ադրբեջանը պատերազմի շեմին է.
Գարիկ Քեռյան: Արդյո՞ք Հայաստան-Ադրբեջանը պատերազմի շեմին է.
152 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.