KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gürcistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: ԱՄՆ և Վրաստան

Գարիկ Քեռյան: ԱՄՆ և Վրաստան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
155 0

ԱՄՆ պաշտոնական այրերի հաղորդմամբ դադարեցվում է Վրաստանին ցուցաբերվող օգնությունը, հնարավոր են նաև պատժամիջոցնր: Փաստացիորեն Վրաստանը կտրվում է արևմտյան ազդեցության գոտուց, չնայած որ ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Իհարկե դեռ վաղ է այս առումով վերջնական եզրահանգումներ անել, որովհետև հոյտեմբերին սպասվող ընտրությունների արդյունքները միայն կհստակեցնեն իրավիճակը: Համոզված եմ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն իրենց հասանելի բոլոր միջոցներով և լծակներով աշխատելու են Իվանիշվիլիի «Վրացական Երազանք» քաղաքական կուսակցության պարտությանը նպաստելու համար: Իսկ որն է վերջինիս «մեղքը»: Հիմնականը՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին չմիանալը և բացարձակ պասիվությունը ուկրաինական ճակատում, չնայած որ որպես պատճառ շրջանառվում է օտարերկրյա ֆինանսավորմամբ ՀԿ-ներին վերահսկողության դաշտ բերելու օրենքը: Այս հանգամանքը անմիջականորեն ազդելու է Հայաստանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների վրա: Բրյուսելն ու Վաշինգտոնը առավել համառ և առավել մեծ ռեսուրսներով են աշխատելու Հայաստանի, դեպի արևմտյան ազդեցության գոտի տեղաշարժը ապահովելու համար: Իմ դիտարկմամբ, Մոսկվայի ղեկավար այրերը առայժմ վերջնական որոշում չունեն Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի մասով: Այն պարզ կլինի միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո: Այն հավանաբար տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վրաց վարչապետ Կոբախիձեն նշեց 2025 թ. գարունը, առյժմ շատ բան պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներով: Մեկ այլ արժանահիշատակ իրադարձություն ևս: Բրյուսելի պաշտոնական աղբյուրներից հայտնում են, որ մտադիր են վերսկսել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, որոնք ձգվում են արդեն քառորդ դար: Միանշանակ պարզ է, ցանկանում են սեպ խրել ռուս-թուրքական համագործակցության մեջ, չէ, որ Էրդողանը 2016թ.-ից հետո լրիվ անկախ է գործում և անում է այն ինչ ցանկանում է: Եթե թուրքական իշխանությունները հեռանան ռուսական ծիրից, հետաքրքիր է, ինչ է անելու Ալիևը, որն առավել շատ արևելքում է, քան, թե Արևմուտքում: Հարցականները շատ են, պատասխանները՝ քիչ: Սպասենք, կտեսնենք:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir