KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: ԱՄՆ և Թրամփ

Գարիկ Քեռյան: ԱՄՆ և Թրամփ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
32 0

ԱՄՆ նորընտիր նախագահը ամեն օր ցնցում է աշխարհը, օր օրի զարմացնելով իր սենսացիոն որոշումներով: Հիշում եք ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունները ինչպես ստորագրեցին Հռոմի ստատուտը և միացան Միջազգային քրեական դատարանին, որի որոշումները Ադրբեջանը պարզապես նետում էր աղբարկղը, ծիծաղելով մեր միամտության վրա: Դա այն ժամանակ էր, երբ հույս ունեինք, որ Արցախի հարցում լրացուցիչ ճնշում կապահովենք: Մեդիադաշտը փոթորկող արևմտամետ «փորձագետները», ավելի ճիշտ փորձանքագետներն էլ ազդարարում էին, որ վճռական քայլ է կատարվել ՀՀ անվտանգության և միջազգային սուբյեկտայնության ճանապարհին: Առավել համեստ և ծանրակշիռ դատողությամբ մարդիկ էլ ասում էին մի արեք նման անհեռատես քայլ, մի փչացրեք հարաբերություններըհարևանների հետ, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին: Առավել արմատական հակառուսներն էլ քննարկում էին Պուտինին ձերբակալելու մասին Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման իրականացման սցենարները: Ահա հայ քաղաքական մտքի անիրատեսականության մակարդակը: Եվ խնդրեմ հայ վիլսոնասեր և եվրոպամետ հանրության համար հերթական նորությունը . «Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ», ըստ Ամերկայի ձայնի հաղորդագրության:

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանել այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների հետաքննության մեջ:

Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ Ամերիկայի և մեր մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձինք կարող են բախվել գույքի և ակտիվների արգելափակման և ԱՄՆ մուտք գործելու հնարավորության կորստի հետ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կտարածվեն նաև նրանց անմիջական ընտանիքի անդամների վրա։

Միացյալ Նահանգները և Իսրայելը ներկայումս դատարանի անդամ չեն կամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, պայմանագիրը, որը 1998 թվականին ստեղծեց ՄՔԴ-ն: Փաստորեն վնասեցինք ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլև հայտնվեցինք շատ անհարմար վիճակում ամերիկյան կողմի հետ: Այսպես է լինում, երբ քաղաքականության մեջ գտնվում ես լիբերալ արմատական/հարձակողական եվրոբյուրոկրատիայի ազդեցության տակ

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir