ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքում ծնված առաջարկությունը Ռուսաստանին՝ «30 օրվա զինադադար», հարուցել է ողջ արևմտյան աշխարհի քաղաքական առաջնորդների միաձայն արձագանքը, թե այժմ գնդակը Կրեմլի դաշտում է: Ի դեպ եվրոլիդերների այդ արձագանքի մեջ կա թաքնահարույց հրճվանք և դա պատահական չէ, այլ պարզ հաշվարկի արդյունք է: Նրանք համոզված են, որ 30 օրվա զինադադարը և մերժելու, և ընդունելու պարագայում Զելենսկին շահած է դուրս գալու: Ինչու՞: Զինադադարը ընդունելու դեպքում, ուկրաինական կողմը շունչ քաշելու և ռազմաճակատում շղթայաբար շարունակվող անհաջողությունների ու կորուստների ներքաղաքական կործանարար ազդեցությունը կասեցնելու հնարավորություն է ստանում: Բացառված չեն ԵՄ երկրների կողմից նոր սպառազինությունների մատակարարումների ծավալների մեծացումը: Հաշվարկն այնպիսինն է, որ 30 օրից հետո ռուսական կողմի պայմանները կհամարվեն անընդունելի, տարածքներ չզիջելու երկաթյա տրամաբանությամբ և նորից կվերսկսվեն ռազմական գործողությունները, այնպես ինչպես, որ 2022 թ. պատերազմի սկսումից երկու ամիս անց տեղի ունեցավ: Եթե Կրեմլից մերժվի 30 օրյա զինադադարը, հիմք ընդունելով արդեն Պուտինի կողմից հրապարակված հայտնի նախապայմանները ՌԴ-ին միացված վարչատարածքային միավորների տարածքից ուկրաինական զորքերի դուրս բերման մասին, Կիևը կրկին շահեկան վիճակում է հայտնվելու: Զելենսկին և եվրոլիդերները միասնական քարոզչական գրոհ են սկսելու, Թրամփին ի ցույց դնելու, որ Պուտինի հետ հաշտությունն ու խաղաղությունն անհնարին է: Այդ դեպքում հնարավորություն է ստեղծվում վերսկսել ամերիկյան ռազմական մատակարարումները , հատկապես ուկրաինական հանքերի փոխհատուցուցման գնով: Սա կլինի երանելի վիճակ ԵՄ-ի համար, որովհետև նորից կազատվեն լրացուցիչ ռազմական ծախսերի բեռից: Դժվարանում եմ ասել, թե ռուս ստրատեգները այս երկու օրը ինչ պատասխան կտան, բայց այսպիսի առաջարկը Մոսկվայի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում և՛ ընդունելու, և՛ մերժելու պարագայում: Իհարկե իմ կարծիքը որևե նշանակություն չունի, բայց ամեն դեպքում կփորձեմ ձևակերպել պատասխանը: Այն չպետք է լինի ոչ մերժում, ոչ էլ ընդունում: ՌԴ շահերը թելադրում են հանդես գալ պատասխան առաջարկով: «Վերջնական, անժամկետ զինադադար և հետկոնֆլիկտային բանակցային գործընթաց սկսելու համաձայնագրի կնքում, ձևաչափի որոշումով»:
Գարիկ Քեռյան: ԱՄՆ-Ուկրաինան պայմանավորվել են Մոսկվային առաջարկի շուրջ
24 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.