KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: ԱՄՆ նոր քաղաքականությունը և ԽՍՀՄ փլուզման համեմատությունը

Գարիկ Քեռյան: ԱՄՆ նոր քաղաքականությունը և ԽՍՀՄ փլուզման համեմատությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
23 0

Ցանկացած քաղաքագիտական հետազոտություն/վերլուծություն հավաստի և գիտական է այնքանով, որքանով, որ այն հենվում է պամության փորձի և դասերի վրա: Հակառակ պարագայում այն դառնում է հեղինակի քաղաքական համոզմունքների, զգացմունքների ու սենտիմենտալ տպավորությունների բառակույտ, որից որևե իրատեսական կանխատեսումն էլ հնարվոր չէ: Թրամփագետ/ամերիկագետ/քաղաքագետ պոռթկումը հայաստանյան մեդիադաշտում և սոցցանցերում ուղղակի ջրհեղեղի ազդեցության է նման: Հիմա մի փոքր ավելի լուրջ, հենվելով պատմության դասերի վրա տեսակետ հայտնեմ ամերիկյան նոր կառավարության նոր դիրքորոշումների մասին, չնայած որ գիտեմ այն անընդունելի է հատկապես արևմտամետների համար: Վաշինգտոնի նոր ղեկավարները՝ Թրամփ/Վենս/Ռուբիո, կանգնած են մերկ պրագմատիզմի դիրքերում: Նրանք հաշվարկում, համեմատում և քննում են այն ինչ արել են նախորդները առնվազն վերջին երեսուն-քառասուն տարում: Այստեղ մի պահ ընդհատում եմ միտքս և առաջադրում եմ հետևյալ հարցադրումը: Ինչու փլուզվեց գերտերություն ԽՍՀՄ-ը, որն իր տարածքով, ռեսուրսներով, միջուկային զենքով և աշխարհագրական դիրքով փլուզման ենթակա երկիր չէր: Փլուզվեց, որովհետև քայքայեց իր տնտեսությունն ու արտադրական կարողությունները անիմաստ գաղափարայնացված, ոչ իրատեսական և արկածախնդիր արտաքին քաղաքականության ու անօգուտ ձեռնարկումներով: ԽՍՀՄ-ը հանուն համաշխարհային հեղափոխության և սոցիալիզմի «հաղթանակի» 70 տարի շարունակ գիգանտ ձեռնարկություններ և էլեկտրակայաններ էր կառուցում Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, արևելաեվրոպական երկրներում, պատերազմներ էր ֆինանսավորում Կորեայում, Վիետնամում, աֆրիկյան երկրներում, Աֆղանստանում, իր վրա էր վերցրել Կուբայի պահպանումը, էժան էներգակիրներ է մատակարարում իր դաշնակիցներին, ֆինանսավորում է կոմունիստական կուսակցություններին: Մի խոսքով հանուն գաղափարի սնուցում էր ում ասես, որտեղ ասես և առանց իրական հաշվարկի և սեփական քաղաքացիների շահերի: Ներքաշվելով նաև սպառազինությունների մրցավազքի մեջ այդ հսկա և հարուստ երկիրը փլուզվեց և նրա փլատակների տակ առաջինը հայտնվեց հայ ժողովուրդը: Հիմա հետ գամ ԱՄՆ: ՆԱՏՕ-ի ծախսերի մոտ 75% -ը ԱՄՆ-ի վրա է, հանուն «դեմոկրատիայի տարածման», «ռեժիմների փոխման», «հարձակողական լիբերալիզմի», «նեոգլոբալիզմի» և մի շարք այլ գաղափարայնացված արտաքին քաղաքական լայնամասշտաբ ձեռնարկումներով, տեղին և անտեղին ձրիակեր «դաշնակիցների» սնուցումով, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում պատերազմներ ֆինանսավորելով, գունավոր հեղափոխություններով ԱՄՆ-ը տիեզերական մասշտաբներով ռեսուրսներ է վատնում: Համբերության բաժակը լցվեց ուկրաինական պատերազմի մի քանի հարյուր միլիարդանոց վատնումը հանուն ոչնչի: Պատահական չէր այս առումով Բայդենի վարչակարգի քննադատության հողի վրա Թրամփի հաղթանակը, երբ նա հասարակությանը բացատրեց անիմաստ և գաղափարայնացված հանուն դեմոկրատիայի պատերազմների իրական վնասները: Կայսրությունների փլուզման նորագույն փաստերը համոզված եմ, որ դաս կլինի նաև ամերիկյան քաղաքականությունը մշակող ստրատեգների համար: Եվ վերջում, պատերազմը դադարեցնելու և սպանդը կանգնեցնելու Թրամփի քաղաքականությունը շատ ավելի հասկանալի է համայն մարդկության համար քան, թե լիբերալ-արմատական կեղծ ժողովրդավարների կողմից Զելենսկու կեղծ հերոսացումը: Մեռած մարդու համար ինչ՞ ժողովրդավարություն: Եթե իհարկե հանդերձյալ կյանքում էլ ժողովրդավարություն կա:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir