Մի փոքր ոչ հաճելի, բայց հանրահայտ ճշմարտություն, Ադրբեջանի հետ պայմանագրի շուրջ ծավալված դիսկուրսի հետ կապված: Եթե դիտարկենք տարբեր տարածաշրջաններում ներքին էթնոքաղաքական կամ փոքր և միջին քաշային կարգի պետությունների միջև եղած հակամարտությունների պատմությունը, ապա պարզ կերևա, որ դրանց լուծումը կամ չլուծումն ու շարունակումը, մեծամասամբ պայմանավորված է տվյալ տարածաշրջանի ուժային կենտրոնների դիրքորոշումներից և նրանց շահերից: Իհարկե, եթե այդ լուծումները որոշակի մարտահրավերներ են պարունակում գլոբալ կշիռ ունեցող գերտերությունների համար, նրանք ևս միջամտում են իրենց շահն ապահովելու նպատակով: Այլ կերպ չի էլ կարող լինել, սա աքսիոմա է, հաստատված իրողություն: Հիմա այս անքննելի ճշմարտությունից ելնելով դիտարկենք պայմանագրի շուրջ դիսկուրսը: Ելնելով ԵՄ-ի և նրա առաջատար պետությունների մայրաքաղաքներից հնչող «շնորհավորանքներից» կարելի է կռահել, որ նրանք մի կողմ են քաշվում, նվազեցնում են ակտիվությունը ուկրաինական ճակատում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակի պայմաններում: Ամեն ինչ հասկանալի է, շուտով իրենց դիտորդներին հետ կկանչեն և կրկին կշնորհավորեն նշելով իրենց «վճռորոշ և հաղթական» խաղաղարար առաքելությունը: ԱՄՆ-ը ևս ուկրաինական բեռի տակ է, գումարած Իրանի և Գազայի հատվածի խնդիրները, առանձնակի շահագրգռվածություն Վաշինգտոնից չի զգացվում, իսկ ՀՀ հետ կնքված «ռազմավարական հզոր» փասթաթուղթը կարծես դարակում փոշոտվում է: Չինաստանի արտաքին քաղաքական քայլերը լրիվ տեղավորվում են տնտեսական ծավալման տրամաբանության մեջ և նույնը նաև մյուս կենտրոններին է վերաբերվում: Բոլորովին այլ է ռեգիոնալ դերակատարների պարագայում: Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին շահերի գոտում է ՀՀ-Ադրբեջան պայմանագրի խնդիրը: Այդ պայմանագիրը դեռ չի կնքվել, երբ՞ կկնքվի, ինչ՞ տեքստային փոփոխություններով, ինչպես՞ կնթանան վավերացման գործընթացները Երևանում և Բաքվում, արդյոք՞ ՌԴ-Արևմուտք կոշտ հակամարտության ընթացքը և Ուկրաինա-Թուրքիա նոր մերձեցման նախանշանները (նայեք Զելենսկու լուսանկարը Անկարայում Էրդողանի անձրևանոցի տակ) չեն ազդի այս խաղաղության պայմանագրի ճակատագրի վրա: Հարցերի շարանը կարելի է շարունակել, հատկապես նկատի ունենալով կոմունիկացիաների, սահմանադրության, հավանական իշխանափոխության խնդիրները և Բաքվից հնչող նոր պահանջները: Հավանաբար բուն պայմանագրի կնքումը կձգձգվի, կքննարկեն տեղը, ժամանակը, պայմանները և այլն: Իմ համոզմամբ կնքվի, երբ որ Ադրբեջանը կանաչ լույս ստանա Անկարայից, Հայաստանն էլ Մոսկվայից և Թեհրանից: Այլ կերպ չի կարող լինել, տրամաբանական չէ:
Գարիկ Քեռյան: Ադրբեջան-Հայաստան պայմանագրի ճակատագիրը
107 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.