KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ադրբեջան Իրան Իսրայել

Գարիկ Քեռյան: Ադրբեջան Իրան Իսրայել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
23 0

Իրանը ունի հստակ ընգծված հակարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի: Ադրբեջանը Իրանի հարևանն է բավականին մեծ ցամաքային սահմանով և Կասպից ծովով: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ է Իսրայելի հետ: Ադրբեջանը նաև ռազմավարական գործընկերություն է կառուցել ՌԴ-ի հետ, այն պարագայում, որ Մոսկվան Իսրայելի թիվ մեկ դաշնակից ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ փաստացի պատերազմի մեջ է: Ադրբեջանը իր ավագ եղբոր Թուրքիայի հետ բավականին սերտ դաշինքի մեջ է, բայց Թուրքիան Իսրայելին հայտարարում է ցեղասպան պետություն և սպառնում պատերազմով: Այս արտաքին քաղաքական սարդոստայնի նկարագրությունը կարելի է շարունակել: Բայց ինչն է ցնցող և փառահեղ պաշտոնական Բաքվի դիվանագիտության բնութագրման համար: Ալիևին մեծ հարգանքով ընդունում են Պեկինում, կարճ ժամանակ անց Ալիևը մեծ շուքով ընդունելության է արժանացնում Իրանի նախագահ Փեզեշքիանին և մայիսին հինգ օր շարունակ Բաքվում է պաշտոնական այցով լինելու Իսրայելի վարչապետ Նաթանյահուն տիկնոջ հետ: Չմոռանանք, որ վերջին շրջանում Բաքվից հնչում էր հակարևմտյան հռետորաբանություն կապված եվրոդիտորդների և ԵԽԽՎ բանաձևերի հետ: Ալիև-Նաթանյահու բանակցությունների կարևորությունը հասկանալի է բոլորին: Ահա բազմաքայլ, գրագետ և հեռատես դիվանագիտության փայլուն օրինակ:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir