Այսօրվա հանրահավաքը մայրաքաղաքում համընդհանուր հայրենասիրական ալեկոծության և պաշարված Արցախին համերաշխության ուղերձներ հղելու համար էր: Կարող են արդյոք նման միջոցառումները օգտակար գործողության գործակից ունենալ?: Դժվարանում եմ ասել, որ չսխալվեմ կամ դժգոհության չարժանանամ: Բայց նորություն ասած չեմ լինի, եթե ընդգծեմ, որ մեծ քաղաքականության մեջ նման հանրահավաքներին անդրադառնում են միայն, եթե դրանց քարոզչական կիրառման կարիքը կա: Իսկ իրականում ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում հարցերը լուծում են հզորները, ուժեղները և լուծում են միմիայն իրենց շահերին համահունչ: Փոքր պետությունների ու ժողովուրդների ճակատագիրն է սա և Հայաստանն ու հայ ժողովուրդը նույնպես կիսելու են այդ ճակատագիրը: Այս առումով երկու օրից մի այդպիսի վճռորոշ իրադարձություն կա: Հանդիպում են մեր տարածաշրջի երկու քաղաքական թելադրող դերակատարները՝ Պուտինը և Էրդողանը: Նրանց համաձայնությունից և անհամաձայնությունից են բխելու քաղաքական իրադարձությունների ընթացքը, որովհետև արդեն բավական երկար ժամանակ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե միաձուլվել են ռազմա-քաղաքական ոլորտներում, դրանք երկու պետություն են, բայց մեկ ուժային կենտրոն: ՌԴ-ն էլ միակն է, որ ռազմաական ներկայություն ունի Հայաստանում և Արցախում, Իրանի և Թուրքիայի հետ սահմաններում, միայն ռուս խաղաղապահներն են, որ ելք և մուտք ունեն Արցախում, տնօրինում են Հայաստանի էներգետիկան և այլն և այլն: Պուտինը Էրդողանից բացատրություններ է պահանջելու: Մոտավորապես դրանք կլինեն հետևյալ բովանդակության 1. ինչու ուկրաինացի զինվորականներին ուղարկեցիր Կիև 2. ինչու ես թեքվում դեպի մեր թշնամի Արևմուտք, չէ, որ մենք փրկեցինք քեզ 2016 թ., 3. կարող է հանկարծ մտքափոխվես և միանաս պատժամիջոցներին? 4. ինչու ես կազմել արևմտամետների կառավարություն, եթե ռուսական գազի հաբ ես ուզում դառնալ 5. վերջ ի վերջո ինչու ես առանց մեզ հետ խորհրդակցելու հայտարարում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին չգիտես, որ մի տեղ, որ մտնում ենք հետո աշխատում ենք դուրս չգալ 6. ինչպես կբացատրես Ուկրաինայում Բայրաքթարների գործարանի կառուցումը 7. Ֆինլանդիան ինչու է ստանում ՆԱՏՕ մտնելու թույլտվություն ? 7. Քրդերին հուսով եմ չես մոռացել : Եվ հետո կգնա մեծ разборка, Արցախի համար ճակատագրական ելքով: Խիստ մտահոգվածություն կա իմ մեջ, չլինի, թե հանկարծ թուրք- ադրբեջանական տանդեմը ուժային գործողությունների թույլտվություն ստանա:
Գարիկ Քեռյան:Պուտին Էրդողանը և Հայաստանը
349 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.