Քաղաքագիտական երեսուն տարուց ավելի ձգվող դիսկուրս կա: Բանավեճի և գաղափարականացված տարբեր դիրքորոշումների կենտրոնում փլուզված երկբևեռ աշխարհակարգից հետո ձևավորված նոր միջազգային հարաբերությունների համակարգի բնութագրումն է: Սկզբնական շրջանում առավել հաճախ կիրառվում էր «Միակենտրոն» աշխարհ ձևակերպումը հիմք ունենալով ԱՄՆ գերակա/թելադրող դերը և տնտեսա-քաղաքական ռեսուրսների բազմակի գերազանցությունը մյուս գլոբալ դերակատարների նկատմամբ: 90-ական թթ. վերջերից 2000-ական թթ. սկզբներից, կապված ՌԴ նոր քաղաքական կուրսի, Չինաստանի, ԵՄ-ի չորրորդ ընդարձակման, Ճապոնիայի և Հնդկաստանի հզորացման հետ, աշխարհակարգի բնութագրման համար սկսեց կիրառվել «Միաբևեռ աշխարհ, բազմաբևեռայնությամբ» հասկացությունը: Սիրիական և Ուկրաինական ճգնաժամերը նոր փոփոխություներ և ճշգրտումներ մտցրին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ՌԴ կոշտ առճակատումը, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի հավասարակշռող միջազգային քաղաքական դիրքորոշումները վերջնականորեն փաստում են Միաբևեռայնության ավարտը: «Բազմաբևեռայնություն»-ը ևս ամբողջականորեն չի կարող բնութագրել ներկա համակարգը: Իմ կարծիքով, Թրամփի ընտրվելը և ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերությունների նոր որակը և վերջին մի քանի տարում Չինաստանի տնտեսական տեխնոլոգիական թռիչքը հուշում են, որ սկսել է իրականություն դառնալ «եռակենտրոնությունը»: Եվ այս մտորումներով այսօր ստանում եմ առաջին ապացուցող տեղեկատվությունը՝ դիվանագիտական հեղափոխության մասին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուկրաինական հարցով ԱՄՆ առաջարկած բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ, ՌԴ և Չինաստանի ներկայացուցիչները: Ամերիկյան բանաձևը չի պարունակում հակառուսական կամ այլ երկրի հանդեպ ոչ մի ագրեսիվ ձևակերպում: Կանխատեսում եմ եռակողմ կոնսեսիուս նաև հետագա համաշխարհային գործընթացներում: Այս ընթացքում ով՞ ում ՞ ինչ կզիջի, ինչ՞ կկիսեն կամ կթողնեն հետագային, չեմ կարող ասել, չնայած որ շատ իրողություններ արդեն պարզ են: Լավ է՞ թե՞ վատ Եռակենտրոնությունը: Ապագան ցույց կտա, եթե իհարկե այս գործընթացը շարունակվի: Ես անձամբ լավատես եմ, որովհետև այն հաստատ կբերի կայունություն, որովհետև ավտորիտար ռուսական և չինական վարչակարգերն ու պահպանողական ավանդապահության ոգով գործող Սպիտակ Տունը կարող են զսպել լիբերալիստ-գլոբալիստների խնջույքը, պատերազմների, էթնիկ զտումների և աննորմալ բարքերով խառնամբոխների շուրջպարը: Կայուն աշխարհակարգը բխում է Հայաստանի շահերից:
Գարիկ Քեռեան: Նոր եռակենտրոն աշխարհակարգը
18 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.