Լեւոն Տեր-Պետրոսյան. Իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

NAZARBAYEV RUSİYAYA MARAQLI MESAJLAR GÖNDƏRİR

Трудный союз. Смогут ли Россия и Турция договориться по Сирии

7-8 տարի հետո մեզ սպասվում է դեպոպուլյացիա. Մենք շատ ենք ուշացել

Գազի թնջուկի հակառակ կողմը. Իրանը պատրա՞ստ է

Ermenistan, İran 1 Ocak 2019
26

Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին կթանկանա, բայց ոչ սպառողների համար: Կողմերը հայտարարում են, որ բանակցությունը շարունակվում է, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովն էլ ասել էր, թե ժամկետները այդուհանդերձ սեղմ եմ: Ընդհանրապես սեղմ է գազի հարցը, Հայաստանի համար: Հայաստանը պարբերաբար կանգնում է այս խնդրի առաջ և իհարկե մանոիպուլյացիայով են զբաղված մարդիկ, որոնք համարում են, որ Հայաստանը գազի խնդրի առաջ է կանգնել թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կատարած արտաքին քաղաքական սխալների պատճառով, մասնավորապես Ռուսաստանի կամ ՀԱՊԿ ուղղությամբ: Գազի գնի խնդրի առաջ պարբերաբար կանգնել են թե Ռոբերտ ՔՈչարյանը, թե Սերժ Սարգսյանը, և նրանք այդ խնդիրը պարբերաբար լուծել են Հայաստանի տնտեսության և ինքնիշխանության հաշվին:

Հիմա ենթադրվում է, որ բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը չպետք է համաձայնի ինքնիշխանության հաշվին գազի խնդիր լուծելու տարբերակին: Միաժամանակ խոսելն ավելորդ է, որ Ռուսաստանի համար գազը լծակ է քաղաքական հարցերում, և ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ բոլորի, ով առնչություն ունի ռուսական գազին: Սրան զուգահեռ, Ռուսաստանը նաև դժվարությամբ է համակերպվելու Հայաստանի իրապես ինքնիշխան, խոսքից գործ ինքնիշխան պահվածքին: Եվ այստեղ գազի հարցում առաջանում է հարց, կապված հենց ինքնիշխանության հետ: Արդյո՞ք Հայաստանը այս գործընթացում, և ընդհանրապես, քայլ կանի Իրանի հետ գազի շուրջ բանակցելու ուղղությամբ:

Իրանը նախկին իշխանության շրջանում մի քանի անգամ ակնարկել է, որ պատրաստ է Հայաստանի հետ քննարկել գազի մրցունակ գին, որը կմրցակցի ռուսական գնի հետ: Նախկին իշխանությունը հայտարարում էր, որ Իրանից միևնույն է կոնկրետ առաջարկ չեն ստացել և չեն բանակցել: Սակայն հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ են սպասել կոնկրետ առաջարկի, ինչու չեն առաջարկել իրենք՝ բանակցել որևէ գնի շուրջ, եթե Իրանը պատրաստ է: Այս հարցը մնացել է բաց: Եվ այսօր հարցը հնարավոր է տալ նոր իշխնությանը: Հայաստանը պատրա՞ստ է առաջարկել Իրանին քննարկել գազի գին, որը մրցունակ կլինի ռուսականի հետ, եթե իհարկե Ռուսաստանը համաձայնության չի գալիս գազի գինը եթե չասենք նվազեցնելու, ապա նույնը թողելու հարցում:

Հայաստանի նախկին իշխանությունը շատ քննադատության է արժանացել իրանական գազի թեմայով, Իրանի հետ գազային գործակցության հարցում պասիվության, ոչ նախաձեռողականության, ինքնիշխան քաղաքականության բացակայության թեմայով: Կարո՞ղ է արդյոք նոր, բարձր լեգիտիմությամբ իշխանությունն այսօր իրեն թույլ տալ անհրաժեշտության դեպքում դիմել Իրանին: Հասկանալի է, որ սա ամենևին պարզ մեխանիկական գործողություն չէ և պետք է նաև լրջորեն հասկանալ Իրանի տրամադրվածությունը գործնական քննարկումների, որպեսզի չստացվի այնես, որ Իրանն էլ իր հերթին է ինչ որ հարցեր լուծում, բայց աենևին տրամադրված չէ Հայաստանի հարցում գժտվել Ռուսաստանի հետ: Հարցն անկասկած բավական նուրբ է, թե նախկին ոչ լեգիտիմ, թե ներկայիս լեգիտիմ իշխանության պարագայում: Բայց համենայն դեպս պետք է թերևս սկսել Իրանի տրամադրությունները շոշափելուց, թեուզ ոչ պաշտոնական մակարդակով:

Yorumlar