Բոլորս ենք մեղավոր Հայաստանում ձևավորված այլանդակ ընտրական համակարգի համար. Նաիրա Զոհրաբյան
«Հայաստանում գլխավոր խնդիրը ոչ թե մեծամասնական կամ համամասնական ընտրակարգն է, ընտրացուցակների հրապարակումն ու չհրապարակումը, այլ իշխանությունների կողմից ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք չդրսևորելը»,- Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` անկախությունից ի վեր Հայաստանում բոլոր իշխանություններն առանց բացառության ապացուցել են, որ չունեն քաղաքական կամք ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, այս պարագայում ամենաիդեալական ընտրական օրենսգիրքն անգամ չի փրկելու:
Նրա խոսքերով` քաղաքական կամք պետք է դրսևորի նաև ընդդիմությունը. «Դեմագոգիաներով ու գոռալով հարց չի լուծվում. Բոլորս ենք մեղավոր Հայաստանում ձևավորված այս այլանդակ ընտրական համակարգի և ՀՀ քաղաքացիներին դրա մաս դարձնելու համար: Ժողովուրդը հույսը կտրել է բոլոր քաղաքական ուժերից ու ընտրություններից, ուստի անհամբեր սպասում է ընտրությունների նախաշեմին հինգ հազար դրամ վերցնելու և ծախվելու մասին: Մենք ենք մեր հասարակության սովորեցրել, որ մեր երկրում ընտրություններով ոչինչ չի փոխվի»:
Ն. Զոհրաբյանի կարծիքով` ոչ մի երաշխիք չկա, որ 2017 թվականին Հայաստանում կանցկացվեն ազատ և արդար ընտրություններ:
Դրան հասնելու համար ԱԺ պատգամավորը հորդորեց բոլոր քաղաքական ուժերին նախևառաջ փորձել գիտակցել ու հասկանալ սեփական պատասխանատվության և մեղավորության չափը, քայլեր անել մինչ օրս թույլ տված սխալների վերացման ուղղությամբ:
Վերջինիս համոզմամբ` միայն այդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում հնարավոր կլինի Հայաստանում ինչ-որ բան փոխել:
http://nt.am/am/news/221334/
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Բոլորս ենք մեղավոր Հայաստանում ձևավորված այլանդակ ընտրական համակարգի համար. Նաիրա Զոհրաբյան
Բոլորս ենք մեղավոր Հայաստանում ձևավորված այլանդակ ընտրական համակարգի համար. Նաիրա Զոհրաբյան
595 0