KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Բաքուն շտապում է Լուկաշենկոյի մոտ. ինչ է պատահել

Բաքուն շտապում է Լուկաշենկոյի մոտ. ինչ է պատահել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
468 0

Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը այցելելու է Բելառուս, որտեղ նա կհանդիպի իր գործընկերոջ, նաեւ ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ:
Ռուս-բելառուսական ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական գործակցությունը Հայաստանի համար նորություն չէ: Նորություն էր մի քանի շաբաթ առաջ բելառուսցի ռազմական փորձագետներից մեկի հայտարարությունը, թե Հայաստանն արգելակել է Բելառուսի Պոլոնեզ ռեակտիվ հրթիռային կայանների վաճառքը Բաքվին:
Այդ հնարավոր վաճառքի վերաբերյալ պաշտոնական հաստատում կարծես թե չի էլ եղել, սակայն դրա մասին խոսակցություններ շրջանառվեցին մի քանի ամիս առաջ: Հետո եղավ ռազմական փորձագետի կարծիքը, որ Հայաստանն արգելակել է վաճառքը:
Պոլոնեզները արդիականացված հրթիռային կայաններ են, որոնք իրենց հեռահարությամբ ունեն օպերատիվ-մարտավարական սպառազինության հատկանիշներ, դրանց հեռահարությունը հասնում է 300 կմ-ի: Այդ հատկանիշը հիմք տվեց փորձագետներին եզրակացնելու, որ Բաքուն դրանք փորձում է ձեռք բերել որպես հայկական Իսկանդերի հակակշիռ: Իհարկե, հակակշիռն այստեղ հարաբերական է, քանի որ Պոլոնեզը Իսկանդեր չի չեզոքացնում, այլ ընդամենն ունի Իսկանդերի հեռահարությունը, թեեւ որակական, տեխնիկական հատկանիշներով զիջում է դրան:
Հայկական արգելքի մասին փորձագիտական տեղեկությունը պաշտոնական մակարդակում կարծես թե չհաստատվեց ու չհերքվեց: Իհարկե հարց առաջացավ, թե ինչու՞ Հայաստանը չի արգելակել Բելառուսի այլ զինատեսակների վաճառք, իսկ Պոլոնեզների դեպքում հանկարծ ստացվել է: Չի բացառվում, որ այստեղ խնդիրն այն է, որ օպերատիվ-մարտավարական հատկանիշով զինատեսակների վաճառքը ենթադրում է քաղաքական խորհրդակցությունների բավական լայն շրջանակ:
Այդ իմաստով հատկանշական է օրինակ օրերս ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հայտարարությունը կալինինգրադում ռուսական Իսկանդերի տեղակայման մասին: Թեեւ այն ՌԴ տարածք է, այդուհանդերձ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարեց, թե Մոսկվան պետք է թափանցիկ լինի այդ հարցում:

Реклама 21
Ի դեպ, այդ հայտարարությունը ուներ նաեւ մեկ այլ հատկանշական կողմ: Հայաստանին Իսկանդերի տրամադրման մասով աշխարհքաղաքական որեւէ ուժային կենտրոն չի հայտնել դժգոհություն կամ մտահոգություն, ինչը հուշում է, որ Հայաստանին այդ զինատեսակի, զսպող այդ գործոնի հատկացումը դե ֆակտո աշխարհքաղաքական կոնսենսուս է:
Այդ կոնսենսուսը թերեւս չի ստացվել Ադրբեջանի մասով, ինչն էլ գուցե առաջացնում է Բաքվին բելառուսական Պոլոնեզների վաճառքի խնդիրները:
Այստեղ սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցավ մեկ այլ այց Բելառուս: Մինսկ էր ժամանել Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը: Նրա այցի օրակարգի համենայն դեպս հայտարարված մասում խոսք չկար Բաքվին Պոլոնեզ վաճառելու հարցը հարթելու վերաբերյալ, սակայն ամենեւին չի բացառվում, որ Անկարան կարող էր փորձել համոզել Մինսկին: Համենայն դեպս ուշագրավ է, որ Յըլդըրըմի այցից հետո Մինսկ է մեկնում Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
Անկարան Բաքվի համար լուծե՞լ է Պոլոնեզների հարցը, թե՞ դրանց փոխարեն Մինսկը Բաքվին «զեղչ» կտա այլ զինատեսակների մասով:
Չի բացառվում նաեւ, որ Բաքուն կփորձի մշակել սպառազինության ձեռքբերման այլընտրանքային ուղիներ, այն դեպքի համար, երբ ԱՄՆ պատժամիջոցները խնդիր առաջացնեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից գնումների մասով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir