Արփի Վանյան: մարմնի լեզու և Ալիև Փաշինյան
Հիմա կփորձեմ պրոֆայլինգ անել միայն լուսանկարի հիման վրա՝ ժեստերի ու դիրքի լեզվից ելնելով։ Իմ տված վերլուծությունը չի հանդիսանում անբեկանելի փաստ, այլ հնարավոր մեկնաբանություն՝ ժեստերի ու դիրքի լեզվից ելնելով։Հիշեցնեմ, որ մարդու մտքերը և զգացումները 100% ճշգրտությամբ հնարավոր չէ հասկանալ լուսանկարով։
Այնուամենայնիվ, փորձեմ ))
***
Ընդհանուր մթնոլորտը՝
Մեկը պաշտպանական դիրքում է (Ալիև), մյուսը՝ փորձում է համոզել (Փաշինյան)։
Փաշինյանը հանդես է գալիս նախաձեռնող, փորձելով բանակցել կամ համոզել։
Ալիևը ընդունում է զրույցը, բայց զգուշորեն ու ներսում փակված է՝ չի պատրաստվում անմիջապես զիջումների ։
Ալիևի մարմնի դիրքը՝ նստած է ձգված, թիկունքը հենած է բազկաթոռին։
Այս դիրքը վկայում է վերահսկվածության, հսկողության զգացման և ինքնավստահության մասին։ Նա չի փորձում բաց լինել, այլ պահում է իր դիրքը՝ բառացի ու փոխաբերական իմաստով։
Ձեռքերը՝ ծնկների վրա, մատները մի փոքր սեղմած են։
Սա կարող է ցույց տալ լարվածություն, ներսում կուտակված հույզեր, որոնք դեռ արտահայտված չեն։ Նա պատրաստ է պաշտպանվել, բայց ոչ հարձակվել։
Ոտքերը լայն են բացված՝ հենված հատակին։
Սա գերիշխանության կամ տարածքի վերահսկման զգացում է։ Նա իր դիրքը ֆիզիկապես չի զիջում։
Դեմքի արտահայտությունը՝ լուրջ, շրթունքները՝ սեղմված։
Ներքին դիմադրություն, դժգոհություն կամ անվստահություն է արտահայտվում։ Նման արտահայտությունը հաճախ ունի մարդ, ով լսում է, բայց համաձայն չէ կամ պատրաստ չէ ընդունել ասվածը։
Փաշինյան
Մարմնի դիրքը՝ թեքված առաջ։
Սա ցույց է տալիս, որ նա ներգրավված է զրույցի մեջ, փորձում է բացատրել կամ համոզել։ Այս դիրքով մարդը հաճախ հանդես է գալիս նախաձեռնող կերպով։
Ափերը բաց են, ձեռքերն ակտիվ ժեստեր են անում՝ համոզման փորձի նշան է։ Նա փորձում է հարաբերություն կառուցել կամ վերականգնել ։
Գլուխը թեքած է մի փոքր կողմ։
Սա հնազանդ դիրք է, նաև լսելու պատրաստակամության նշան։ Երբ մարդը գլուխը թեքում է զրուցակցի կողմ, դա կարող է ցույց տալ կամ զիջողականություն, կամ զրուցակցի հանդեպ որոշակի ակնածանք։
Դեմքի արտահայտությունը՝ կենտրոնացած, բացատրական։
Փաշինյանը կարծես փորձում է բացատրել իր դիրքորոշումը, միգուցե նաև՝ արդարանալ կամ համոզել առանց լարվածություն ավելացնելու։
Ընդհանուր վերլուծություն
Դինամիկան միակողմանի նախաձեռնողական է՝ Փաշինյանը խոսում է, Ալիևը՝ լսում է։
Ալիևը փակ է և վերահսկված, սպասում է, ոչ թե բանակցում։
Փաշինյանը ակտիվ է, փորձում է շփման կամ երկխոսության դուռ բացել։
Եզրակացություն՝
Փաշինյանը գտնվում է առաջարկողի դիրքում։
Ալիևը՝ գնահատողի, դիտորդի։ Նա սպասում է՝ արժե՞ արդյոք արձագանքել, իսկ մինչ այդ պահպանում է վերահսկող դիրք։
Մարմնի լեզվով՝ կողմերից մեկը մոտենում է նախաձեռնող կերպով, իսկ մյուսը պատասխանում է՝ զգուշությամբ ու հաշվարկով։
Share this content:
Yorum gönder