KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. «Արցախի հարցում ստատուս քվոյի պահպանումը գրեթե անհնար է դարձել»

«Արցախի հարցում ստատուս քվոյի պահպանումը գրեթե անհնար է դարձել»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
304 0

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի՝ Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է պետական սահմանապահ ծառայության ուժերով։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցում ենք «Արևելք» հետազոտական- վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։

-Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից բանակի ուժերը պետական սահմանապահ ծառայության ուժերով փոխարինելու թեման հայկական մամուլում շատ քիչ քննարկվեց. կա՛մ ուշադրություն չդարձրին, կա՛մ էլ լրջությունը չհասկացան, բայց Ադրբեջանի կողմից սա ավելի շատ դիվանագիտական քայլ է, քան ռազմական,- նշում է Գևորգ Մելքոնյանը։- Այս քայլով Ադրբեջանը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ սահմանին որևէ ռազմական գործողություն չի պատրաստվում իրականացնելու։ Այս խնդիրը հիմնականում կապված է ՀԱՊԿ-ի հետ։ Ադրբեջանն այսպիսով ցույց է տալիս ՀԱՊԿ-ին, որ ինքը Հայաստանի հետ ռազմական գործողություն չի պլանավորում, իր ռազմական գործողություններն ուղղված են բացառապես Արցախի դեմ։ Սա մի շարք վտանգներ է պարունակում։ Ինչու՞ հիմա Ադրբեջանը որոշեց գնալ նման քայլի, մանավանդ, մենք գիտենք, որ Նոյեմբերյանի մի շարք սահմանամերձ գյուղեր Ադրբեջանը մշտապես պահել է հրաձգային նշանառության տակ։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի խնդիրը ակնհայտ է. նշանակվեց նոր քարտուղար, և այլևս ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանինը չի լինելու, ինչը իսկապես ցավալի է։ Ադրբեջանն այս քայլով ցույց տվեց, որ ինքը բարձրացնում է ՀԱՊԿ-ի հեղինակությունը։ Այն ժամանակ, երբ Հայաստանն էր ղեկավարում ՀԱՊԿ-ը, ՀՀ սահմանների նկատմամբ իրականացնում էր հրաձգություն, հիմա նպատակ չունի որևէ ռազմական գործողություն իրականացնելու Հայաստանի Հանրապետության դեմ։ Ըստ իս, սա նաև որոշակի պայմանավորվածության արդյունք է Ադրբեջանի և ՀԱՊԿ մյուս երկրների միջև, որով անուղղակի կերպով բարձրացվում է ՀԱՊԿ հեղինակությունը։ Եթե Հայաստանը գցեց ՀԱՊԿ հեղինակությունը՝ Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ բացելով, ապա ինքը բարձրացնում է՝ ՀՀ սահմանների նկատմամբ որևէ սպառնալիք չստեղծելով։ Մյուս կողմից էլ, համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից տեղակայված սահմանապահները ձևական բնույթ են կրելու, որովհետև այնտեղ այժմ մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ են ընթանում, բանակային ստորաբաժանումները նշված հատվածից չեն էլ հանվելու, և երբ իրավիճակը լարվի, հայկական գյուղերը դարձյալ հայտնվելու են նշանառության տակ։
-Օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվում Սիրիայից։ Դա ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել տարածաշրջանում։
-Մի քանի ամիս առաջ «Իրատեսին» տված հարցազրույցում նշել էի, որ Սիրիայի հյուսիսային՝ մերձհալեպյան շրջանները հանձնվել են Թուրքիայի հսկողությանը, և այդտեղ ռազմական գործողություններ չկան։ Այնտեղ ստեղծվում է թուրքական անկլավ, ինքնավար շրջան Թուրքիայի վերահսկողությամբ։ Թուրքիայի դերը Սիրիայի հարցում բավականին մեծ է, և դա հնարավոր չէ անտեսել։ Թուրքիայի հետ այսօր հաշվի են նստում բոլոր մեծ պետությունները։ Անգամ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ Սիրիայից դուրս է բերվում ամերիկյան բանակը, ահաբեկիչների դեմ պայքարը հանձնվում է Թուրքիային և Ռուսաստանին։ Սա ցույց է տալիս Թուրքիայի հստակ դերը, մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ Թուրքիային հաջողվեց առանց լուրջ միջազգային խոչընդոտների Սիրիայի հյուսիսային ամենահարուստ շրջաններից մեկը վերցնել իր վերահսկողության տակ, ու դա չհամարվեց բռնազավթում։ Թուրքական կողմը շատ խելացի գործեց և՛ ռազմական առումով, և՛ դիվանագիտական։ Արդյունքում շատ լուրջ խնդրի առաջ են կանգնել քրդերը, որոնք ամբողջ հույսը կապում էին Արևմուտքի հետ, մինչդեռ վերջինս պատրաստվում է որոշակիորեն թուլացնելու իր գործոնը Սիրիայում։
-Իսկ այն հայտարարությունները, թե Արցախի ազատագրված շրջանները հանձնելու վտանգի առջև ենք կանգնած, որքանո՞վ են հավանական։
-Արցախի ազատագրված շրջանների հետ կապված վտանգը միշտ եղել և լինելու է, ևդա պայմանավորված չէ բացառապես ՀՀ իշխանությունների գործոնով։ Նման խոսակցություններ կային և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, կան նաև այսօր։ Խնդիրը կապված է միջազգային գործոնների և մեծ խաղացողների հետ։ Պարզապես այն մոտեցումը, որ մամուլն այսօր ներկայացնում է, բացառվում է։ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն չի կարող գնալ նման զիջման, այդ սցենարը բացառվում է։ Զիջում կարող են կորզել մեծ ուժերը այլ ճանապարհով, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ եղավ։ Ամենավտանգավոր խնդիրն այն է, թե տարածաշրջանում մեծ խաղացողներն ինչ դիրքորոշում ունեն, ինչ են ծրագրել Արցախի հարցում։ Ներկա պահին ստատուս քվոյի պահպանումը, ըստ էության, գրեթե անհնար է դարձել։ Մենք միշտ փորձել ենք Արցախի հարցում պահպանել ստատուս քվոն, սակայն այժմ ճնշումը մեծանում է, և բնական է, ճնշմանը զուգահեռ խոսակցությունները մեծանալու են։ Այս պահին դժվար է ասել, թե որ սցենարը կաշխատի։ Ամենայն հավանականությամբ, գարնանը Արցախի հարցում բոլոր սցենարներն էլ պարզ կդառնան։ Սահմանին նման հանգստությունը իսկապես անհանգստացնում է։ Ինչ-որ բան է նախապատրաստվում։


Զրույցը` Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir