Şimdi yükleniyor

Արցախից Հայաստան երթեւեկությունն իրականացվում է այլընտրանքային երթուղով

Երեւան: Մեդիամաքս: Արցախից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկությունն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:
Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:

«Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաեւ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը»,- ասված է հաղորդագրությունում:

Share this content:

Yorum gönder