İran’ın ‘dış güçler’ ezberi iflasta

Китай приготовился силой подавить бунт в Гонконге

Yaxın Şərqdə “kürd sevgisi”

Avraham Şumulyeviç:Moskova Neden Kafkasya’dan Çıkacak?

Արտակ Զաքարյան: Ադրբեջանը լեգիտիմ իրավունք էր ստացել միջազգային հանրությունում պատերազմի,

Ermenistan 21 Şubat 2021
35

ՀՀ բոլոր 3 նախագահները և գործող վարչապետը երբեք «ոչ մի թիզական» չեն եղել և եթե լիներ «ոչ մի թիզական մոտեցում» չէին լինի նաև բանակցությունները։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Սրանք եկան ու ամբողջությամբ խառնեցին բանակցային գործընթացը այնքան, որ նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների համար շատ բարդ էր հասկանալ, և քարոզչության, և բուն գործողությունների, և մոտեցումների առումով։ Մեզ այդ մասին ինչ որ բան էին ասում Լավրովի կամ մեկ այլ համանախագահի կողմից, մինչդեռ սրանք ասում էին նման բան չկա։ Ստացվեց, որ ամբողջ տրամաբանությունը բերվեց նրան, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ստացավ միջազգային հանրությունում պատերազմի, որովհետև Հայաստանն այլևս կառուցողական չէր»։

Դիտարկմանը, թե գործող իշխանությունները հիմա պնդում են, որ Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել Ադրբեջանին՝ Զաքարյանը պատասխանեց, իսկ ինչո՞ւ այդ մասին չէին խոսում 2018 թ-ի նոյեմբերին՝ վերելակից դուրս գալուց հետ, ինչո՞ւ դրա մասին չէին խոում 2019թ-ին, մինչև 2020 թ-ի փետրվարին դրա մասին չէին խոսում։ «Ինչո՞ւ իրենց հանկարծ թվաց, թե ժամանակն է Արցախը բանակցային սեղանին նստեցնելու, եթե իրենց ասածները մենք սկսենք ինչ-որ բանի տեղ դնել՝ խորը կմոլորվենք կեղծ իրականության մեջ։ Բավական է ապրենք պսևդո-իրականության մեջ։ Մեր կյանքը բոլորովին այլ իրավիճակում է, մինչդեռ մենք պսևդո-իրականությունում ենք , ինչ է թե իշխանությունը ինչ-որ բան ասեց, փաստերը համառ են»։

Ինչ վերաբերում է խոստումներին՝ նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանն ուղղակի ասաց, որ խոստումներ լինել ուղղակի չէին կարող։ «Բանակցային տրամաբանությունից բխում էր, որ Ալիևը հայտնվել էր բանակցային փակուղում, դրա համար էլ փորձեց պատերազմի ուղով գնալ, արդյունքում ծնվեցին Վիեննայի , Սանկտ Պետերբուրգի հայտնի բանաձևերը, որոնք էլ ավելի վատացրեցին Ադրբեջանի վիճակը և Ադրբեջանը պատերազմ անելու ռեսուրս չուներ, որովհետև Հայաստանը ճիշտ դիրքավորվել էր բանակցային պորտֆելում, և Ադրբեջանը ողջ բանակցությունների ընթացքում չէր գտնում որևէ փաստաթուղթ, որով Հայաստանին որևէ մեղադրաք կներկայացվեր, մինչև 2018 թ-ը, երբ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին Հայաստանի դիտողություններ անել»։

Արտակ Զաքարյան

Yorumlar
İlginizi Çekebilir