KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արշալույս Մղդեսյան: Հայկական բողոքի երաժշտություն

Արշալույս Մղդեսյան: Հայկական բողոքի երաժշտություն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
20 0

Երբ տանգոն ծնվեց Բուենոս Այրեսում, այն համարվում էր նավահանգստի ու արվարձանների «ցածր խավի» երաժշտություն: Դրա տակ պարում, ավելին` տժժում էին բանվորներ, ներգաղթյալներ, հասարակ մարդիկ:

Մոտավորապես նրանք, որոնք այսօր Հայաստանում Թաթուլ են լսում որոշ տարբերություններով, իհարկե:

Արգենտինայում տանգոն սիրող ու ատողների բաժանարար գիծը, կամ դասակարգային բաժանումը շատ ավելի հստակ էր ու երևացող:

Տանգոն ոչ միայն արգելված էր բեմ բարձրանալ բարձրաշխարհիկ սրահներում, արհամարվում, այլև հալածվում էր` համարելով ազգային ինքնությունը արժեզրկող, աղճատող մի բան։

Արգենտինան փոխեց վերաբերմունքը, երբ տանգոն հասավ Փարիզ ու Նյու Յորք, այն դարձավ մոդայիկ, նրբագեղ և անմոռանալի։ Իսկ Արգենտինան, տեսնելով արտերկրի հիացմունքը, սկսեց սիրահարվել իր իսկ ատած երաժշտությանը։

Այս պատմության մեջ ամենահամարձակ անունը Աստոր Պիացոլան է։ Նա փոխեց տանգոն՝ ավելացնելով ջազ, դասական երաժշտություն ու համարձակություն։ Նրան չընդունեցին հայրենիքում, ասացին՝ դավաճանում է ավանդույթը։ Բայց Նյու Յորքը նրան լսեց։ Եվ երբ աշխարհը խոնարհվեց Պիացոլայի «Libertango»-ի առջև, Արգենտինան այլևս չկարողացավ «դիմադրել», չհպարտանալ։

Այսօր տանգոն Արգենտինայի այցեքարտն է։ Այն ոչ միայն երաժշտություն է, այլ՝ հիշողություն, մաքառած հպարտություն ու սիրո լեզու։ Ինչպես յուրաքանչյուր մեծ բան՝ այն սկսվեց որպես սխալ, բայց մնաց որպես ժառանգություն։

Հիմա նույն ստվերոտ, արհամարանքով լի վերաբերմունքն է հայկական ռաբիսի նկատմամբ: Թաթուլ Ավոյանի համերգին գնացածների նկատմամբ քննադատական, արհամարական, երբեմն անգամ ատելության խոսք պարունակող ֆեյսբուքյան գրառումները վկա:

Չէի ուզենա տանգոն ու հայկական ռաբիսը համեմատել, կամ նրանց ճակատագրերը նույնացնել: Ոչ էլ Թաթուլ Ավոյանին ու Սպիտակցի Հայկոյին` Աստոր Պիացոլայի հետ: Բայց ռաբիսն իր արևելյան կլկլոցներով, ռիթմիկ ու էներգիայով լի ելևէջներով, շատերի համար գուցե նույնքան իսկական ու անկեղծ ինքնաարտահայտման ձև է, որքան տանգոն իր ժամանակին։

Այնուամենայնիվ Թաթուլի համերգի մասնակիցների և առհասարակ ռաբիսի սիրահարների վերաբերյալ քննադատական գրառումների մեջ (ոչ բոլորի, իհարկե) երեսպաշտության դոզա էլ կա: Վերջիվերջո, հայաստանցիների մի ահագին մասը հարսանիքներին Պավարոտի, Բախ ու Մոցարտ, անգամ Պապին Պողոսյան (ի դեպ, նա երգել է Թաթուլի հարսանիքին), Սյուզան Մարգարյան չի լսում, ռաբիս երաժշտության տակ է պարում-ուրախանում:

Սա, բնականաբար, չի նշանակում, որ հայկական փոփ երաժշտության լավ գործեր չկան, կան, բայց տարածվածության առումով ռաբիսը ակնհայտորեն գերակշռում է:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir