Մասնավորապես, երեկ, ռազմական գործողություններին զուգահեռ factor.tv- ին տրված հարցազրույցի ավարտին Ռոբերտ Անանյանը արեց հետևյալ հարցադրումը՝
«Ձեր կանխատեսումը, եթե այն հնարավոր է անել՝ ավելի լարման իրավիճակը կգնա, թե ինչ-որ հանգուցալուծում խաղաղ այնուամենայնիվ կգտնվի»:
Պատասխանս՝ «Կարծում եմ, որ այս պարագայում որոշիչը լինելու է ռուսական կողմը, և սա մեծ հնարավորություն է նաև որպես միջնորդ դիրքավորվելու և դրսևորվելու: Կարծում եմ, որ ռուսական միջնորդությամբ էս իրավիճակը հնարավոր կլինի սառեցնել, և Ռուսաստանի կողմից կլինի առաջարկ՝ եկեք գնանք եռակողմ ձևաչափով սահմանազատման և սահմանագծման»:
Հ.Գ. շարունակում եմ պնդել, որ սա վատթարագույն սցենարն է մեր համար, բայց, լսելով Վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ արած ձևակերպումները, ընդունում եմ, որ այլևս՝ անխուսափելի:
Վատթարագույն սցենար է, քանի որ Ադրբեջանը շարունակելու է եռակողմ ձևաչափով դեմարկացիայիա/դելիմիտացիայի գործընթացը համեմել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, ռուսական կողմն իր միջնորդական ջանքերի արդյունավետությունը ստիպված կլինի պարբերաբար ապահովել Հայաստանի Հանրապետության զիջումների հաշվին, քանի որ պարտված և թույլ կողմը մենք ենք, և որ ամենասարսափելին է՝ այս ամենը վտանգելու է մեր պետականությանը, սուբյեկտայնությանը և անկախությանը:
Տերը մեզ օգնական:
Արմինե Մարգարյան