KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Մարգարյան: Մի պահ պատկերացնենք, որ կողմերը, Ռուսաստանի միջնորդությամբ և ջանքերով, քայլեր են ձեռնարկում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման

Արմինե Մարգարյան: Մի պահ պատկերացնենք, որ կողմերը, Ռուսաստանի միջնորդությամբ և ջանքերով, քայլեր են ձեռնարկում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
458 0

Մի պահ պատկերացնենք, որ կողմերը, Ռուսաստանի միջնորդությամբ և ջանքերով, քայլեր են ձեռնարկում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ եռակողմ մեկնարկային փաստաթուղթ համաձայնեցնելու և ստորագրելու ուղղությամբ:

Հայաստանը նման մեկնարկային փաստաթղթի ստորագրում կարող է դիտարկել միայն այն պարագայում, եթե այնտեղ լինի հստակ ձևակերպում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավիճակի շուրջ բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո լուծելու վերաբերյալ: Այլ կերպ ասած, եթե այդ փաստաթուղթն Արցախի հարցը որևէ կերպ չկապի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ՝ ապա մենք, հաշվի առնելով նոր իրողությունները, կարող ենք մեզ գոնե որոշ չափ բավարարված զգալ:

Միևնույն ժամանակ, Ալիևը երբեք չի համաձայնի նման ձևակերպման հետ, քանի որ ստիպված պիտի լինի գոնե իր հանրությանը բացատրել ՝ թե ինչու պատերազմով, ֆինանսական և մարդկային մեծ կորուստների գնով հետ վերցվեցին տարածքներ, որոնք հայերն այսպես թե այնպես պատրաստ էին զիջելու բանակցային ճանապարհով: Խնդիրն այնքան մեծ է Ադրբեջանի համար, որ Շուշին ու Հադրութը որևէ կերպ չեն կարող կոմպենսացնել ԼՂ հիմնահարցի դե ֆակտո ընդունումը: Բացի այդ, չմոռանանք, որ այս դեպքում Ալիևն արդեն չի կարող սպրդել և հրաժարվել ՄԽ շրջանակներում բանակցելուց՝ իր համար դրանից բխող ներքին և արտաքին անբարենպաստ հետևանքներով:

Ըստ այդմ, պատային իրավիճակ է ստեղծվում բոլոր կողմերի համար:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս հարցում օգնության կարող է հասնել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով հայտարարությունը՝ ստորագրվելիք փաստաթղթին զուգահեռ, եթե, իհարկե, հայկական կողմի շահերից է բխում սահմանազատման/սահմանագծման աշխատանքների մեկնարկը տալ հենց այսօր ու այս պահին:

Համանախագահող երկրները, համատեղ հայտարարությամբ, կարող են ողջունել կողմերի քայլերը/ պատրաստակամությունը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ և մեկ անգամ ևս հորդորել կողմերին վերադառնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո:

Սա միանշանակ խնդրահարույց տարբերակ է, բայց արժանի է դիտարկման:
Խնդրահարույց տարբերակ է, քանի որ, նույնիսկ այս պարագայում, Ալիևն աջ ու ձախ կհայտարարի, որ սահմանազատման և սահմանագծման մեկնարկի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթում Արցախի վերաբերյալ որևէ առանձին տողի կարիք չկար էլ, քանի որ Արցախն իր այսպես կոչված միջազգայնորեն ճանաչված տարածքն է, և ինքն իր ուզածին հասել է, իսկ թե ՄԽ համանախագահող երկրներն ինչ կոչեր է անում՝ դա իրեն չի վերաբերում:

Հնարավարություններով լի է, քանի որ, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա մակարդակով կվերահաստատվի Արցախի խնդրի արդիականությունը, Հայաստանը կշարունակի բարձրաձայնել իր դիրքրոշումն առ այն, որ հարցը պիտի լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, ռուսական խաղաղապահները կշարունակեն մնալ Արցախում, հետևաբար Ադրբեջանը չի կարող գնալ բացահայտ ռազմական ագրեսիայի Արցախի դեմ:
Բացի այդ, Ռուսաստանը հավելյալ երաշխիքներ կստանա այն առումով, որ если что-то пойдет не так, համանախագահող մյուս երկրները կընդգծեն ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, և ՄԱԿ միջազգային դատարանի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներն էլ կարող են նպաստել «անջատում հանուն փրկության» թեզի օրակարգ բերելուն:

Այս հնարավորությունների շարքը կարելի է շարունակել, նույնքան, որքան և ավելացնել մարտահրավերների շարքը, բայց դիվանագիտությունը հնարավորինի արվեստ է և սիրում է շարժում /action/:

Հ.Գ. մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այս տարբերակը կարելի է դիտարկել միայն այն պարագայում, եթե բանակցությունների արդյունքում պարզ է դառնում, որ հայկական կողմերի շահերից է բխում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը տալ այսօր ու այս պահին, և առկա են բազմակողմ երաշխիքներ առ այն, որ մասնավորապես հավաքական Արևմուտքը մեզ մենակ չի թողնի Արցախի հարցում:

Արմինե Մարգարյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir