KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Մարգարյան: Հայաստանի սուբյեկտայնությունն ու դիմադրողունակությունը

Արմինե Մարգարյան: Հայաստանի սուբյեկտայնությունն ու դիմադրողունակությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
492 0

Սոչիում տեղի ունեցած վերջին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապիտալիզացիան մեծմասամբ կախված է թուրք-ադրբեջանական տանդեմից, քանի որ ուժի սպառնալիքի և ուժի կիրառման քաղաքականությունը մշտապես եղել է Ադրբեջանի և Թուրքիայի մենաշնորհը: Այնուամենայնիվ, այս երկու կողմերի սուբյեկտայնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների և տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերում մինչ այս պահը սպասարկվել է բացառապես վերոնշյալ, այն է՝ ուժի գործադրման քաղաքականության միջոցով: Հաշվարկը պարզ է՝ թուլացած Հայաստանը չի կարող դիմակայել ռազմական ագրեսիային, հետևաբար պիտի գնա զիճումների: Այնուամենայնիվ, մշտապես ընդգծել եմ, որ ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ զղջալու է մայիսի 12-ի ռազմական ագրեսիայի հարցում, քանի որ դրա հաշվարկներն իրականություն չդարձան, հետևաբար, ինչ-որ պահից սկսած անհրաժեշտ է լինելու փոխել մարտավարությունը, և, արդյունքում, ողջ միջնաժամկետ ռազմավարությունը կարող է տապալվել: Էյֆորիայի ազդեցության տակ, զուրկ պատերազմում հաղթողին բնորոշ մեծահոգությունից, ադրբեջանական կողմը սխալը սխալի հետևից թուլացնում էր իր դիրքերը, ինչի վառ ապացույցն է այսօր, ադրբեջանական զինված ուժերի՝ Իշխանասարի տարածքը լքելու փաստը:

Այս համատեքստում, կարևոր եմ համարում ընդգծել Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը և ծայրահեղ կայուն դիմադրողունակությունը: Մեզ հաջողվեց գնդակը նետել Ռուսաստանի և Ադրբեջանի դաշտեր, հետևաբար, գործարկել ծանր հրետանու էֆֆեկտը, այն է՝ Ռուսաստանն այն պետությունը չէ, որին կարելի է անհամարհել, այն էլ՝ բացահայտ: Արդյունքում, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում դատապարտյալի աթոռին եղել է Ադրբեջանը, իսկ դատավորի՝ Ռուսաստանը:

Սա մեր միակ սուբյեկտայնության դրսևորումը չէ: Կարծում եմ մեզ նաև հաջողվել է մեր ռուս գործընկերներին ներկայացնել մի պատկեր, երբ հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը կարող է դառնալ պոզիտիվ օրակարգ Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Թերևս սրանով նաև կարելի է բացատրվել այն, որ ձևավորվելիք հանձնաժողովը պիտի լինի երկկողմ, այլ ոչ՝ եռակողմ: Աներկբա է, որ Ռուսաստանն այս գործընթացում ունենալու է առաջատար դերակատարություն, բայց, միևնույն ժամանակ, ունենալու է նաև բաց պատուհաններ՝ աշխատելու Արևմուտքի հետ, այն Արևմուտքի, որի հետ մասնավորապես Ուկրաինայի հարցում առկա է հարաբերությունների ծայրաստիճան լարվածություն:

Տեսանելի է, որ այս ամենը բխում է հայկական կողմերի շահերից, բայց, քաղաքական կարճատեսություն կլինի կարծելը, թե մեր դիրքերն ամուր են: Ամենևին ոչ: Որքան ավելի գործընթացները զարգանան, այնքան ավելի են մեծանալու մեր պետական և ազգային շահերին սպառնացող ռիսկերն ու մարտահրավերները: Հետևաբար, անհրաժեշտ է մտնել գերակտիվ դիվանագիտության փուլ, ասել է թե՝ ագրեսիվ:

Գառան մորթի հագած Ադրբեջանը նույն հայատյաց Ադրբեջանն է, պարզապես, Եվրոպական համաժողովներից առաջ, փորձում է նորոգել իր իմիջը: Մենք այս հարցում իրեն պիտի չօգնենք, այլ, առավել ուժգունությամբ բարձրաձայնենք թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանը ոչնչացնելու, հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը՝ միաժամանակ օգտագործելով միջազգային իրավական մեխանիզմներ:

Հեշտ չէ, ավելի դժվար է լինելու:
Արմինե Մարգարյան
կովկասյանՍամ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir