KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Մի քանի դիտարկում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Արմինե Գ Մարգարյան: Մի քանի դիտարկում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
235 0

1. Թեպետ այն կոչվում է «Լեռնային Ղարաբաղում շրջափական հումանիտար հետևանքների մասին» բանաձև՝ այն խնդիրը դիտարկում է ավելի համապարփակ, քան հումանիտար ճգնաժամն է:

2. Լաչինի միջանցք + էկոակտիվիստներ ադրբեջանական կեղծ կոմբինացիան/նարատիվը տապալվել է, քանի որ բանաձևն ընդգծում է, որ Ադրբեջանն է շարունակում միջանցքի շրջափակումը և՝ խախտում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Ավելին՝ տապալված կարելի է համարել նաև Լաչինի միջանցքով իբրև ռազմական նշանակության ապրանքներ տեղափոխելու ադրբեջանական կեղծ
թեզը:

3. Ընդգծում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է ապահովի նաև արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը: Ըստ այդմ, ադրբեջանական այն նարատիվը, ըստ որի պատերազմի միջոցով լուծվել է Արցախյան հակամարտությունը ևս մեկ անգամ տապալվել է:

4. Ադրբեջանին մեղադրում է այնպիսի քաղաքականություն վարելու մեջ, որը միտված է Արցախը հայաթափելուն (գազի, տրանսպորտային և հեռահաղորդակցության ուղիների խափանում, հակահայկական հռետորաբանություն և այլն):

5. Ընդգծում է, որ ռուս խաղաղապահները անգործության են մատնված, և որ նրանց պետք է փոխարինել ՄԱԿ մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահ առաքելությամբ: Սա իրականում հոյակապ շեշադրում է, քանի որ մի կողմից պետք է դրդի ռուսական կողմին կատարել նոյեմբերի 9-ով ստանձնած իր պարտավորությունները, իսկ մյուս կողմից՝ հող է նախապատրաստում վաղ թե ուշ Արցախում նորմալ միջազգային խաղաղապահություն ունենալու համար:

6. Բարձրաձայնում է Լաչինի միջանցքում ՄԱԿ/ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության տեղակայման անհրաժեշության մասին, ինչը, ըստ էության նշանակում է, որ լուրջ հիմքեր են առաջանում ապագայում տապալելու նաև ադրբեջանական՝ «իմ քաղաքացիներն են, ինչ կուզեմ կանեմ, միջազգային հանրությունն իրավունք չունի խառնվել» հայասպան նարատիվը:

7. Լաչինի միջանցքի շրջափակումը ներկայացվում է որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը հետ մղող քայլ: Սա նշանակում է, որ «Ադրբեջանը խաղաղության օրակարգ է առաջ բերում, որը մերժում է Հայաստանը» ադրբեջանական կեղծ նարատիվը միայն հայկական կողմերի համար չէ, որ կեղծ է հնչում:

Արմինե Գ Մարգարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir