KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Միրզոյան-Բայրամով բանակցությունների վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունը նվազագույնը տարակուսանք է առաջացում

Արմինե Գ Մարգարյան: Միրզոյան-Բայրամով բանակցությունների վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունը նվազագույնը տարակուսանք է առաջացում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
238 0

Այս օրերին ամերիկյան հարթակի ներքո տեղի ունեցող Միրզոյան-Բայրամով բանակցությունների վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունը նվազագույնը տարակուսանք է առաջացում:

Հիշեցնեմ, որ Դ.Պեսկովը հայտարարել է, որ
«Երկու երկրների հետ կապված առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, իհարկե, հնարավոր է առաջին հերթին այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին», և որ լինում են տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքը և որ դրանք հեռանկարում կարող են արդյունք չտալ:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ցայսօր Ադրեջանը հետևողականորեն խախտում է Դ.Պեսկովի կողմից վկայակոչաց բոլոր եռակողմ փաստաթղթերի դրույթները: Ավելին՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքները, տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ և առաջ է տանում իր էթնիկ զտման քաղաքականությունը Արցախում:

Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է դրանց մասին՝ և՛ հրապարակային, և՛ պաշտոնական շփումների ժամանակ: Նոյեմբերի 9-ի եռանկյունու մեջ Հայաստանը միակն է, որ մշտապես հավատարիմ է եղել և մնում իր կողմից ստանձնած բոլոր պարտավորություններին:
Հայաստանը վաղուց է սկսել ահազանգել, որ Ադրբեջանը փորձում է դենոնսացնել եռակողմ փաստաթղթերը:

Հայաստանի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ լինել չի կարող: Հայաստանը ելքեր է փնտրում …

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir