Արմինե Գ Մարգարյան: Հայ – ռուսական դիվանագիտական փոխհրաձգությունը շարունակվում է:
Ս.Լավրովի՝ Բաքվում արտաբերած դիրքորոշմանն առ այն, որ «հաղորդակցությունների շուրջ համաձայնությունը Երևանն է սաբոտաժի ենթարկում» հաջորդել է Մ.Զախարովայի հայտարարությունը՝ «Երևանը հետ է կանգնել ավելի վաղ համաձայնեցված դիրքերից և սկսել է պնդել ռուսաստանցի սահմանապահների ներիկայության հարցով՝ ինչպես նրանք էին ձևակերպել, փոխադարձության սկզբունքը, պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական այլ նաև ադրբեջանական կողմում: Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը»:
Ռուսաստանյան պաշտոնյաների սույն հայտարարությունների բովանդակությունը մեկնաբանելու կարիք անգամ չկա: Պարտադիր չէ լինել վերլուծաբան կամ փորձագետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում գետնի վրա, ով ումից ինչ է ուզում և ինչու:
Միևնույն ժամանակ, միանշանակ է, որ ռուսների այս ակտիվությունը ուղիղ կապ ունի Խաղաղության պայմանագրից ապաշրջափակման հարցը հանելու հետ: Այն ինչ մենք շտապեցինք կոչել հայ-ադրբեջանական պայմանավորվածություն, իրականում ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն էր: Պարզ չէ՞ր, որ ապաշրջափակման հարցը Խաղաղության պայմանագրից դուրս թողնելը հարցը սահուն կերպով տեղափոխելու էր ռուս-ադրբեջանական տիրույթ և նպաստելու էր այս երկուսի միջև դերերի հետագա բաշխման:
Արդյունքում, Ադրբեջանը Արևմուտքի առջև հերթական անգամ ձևացավ կառուցողական, հերթական անգամ իմիտացիա արեց, թե հայ-ադրբեջանական երկկողմ ձևաչափով բանակցելը արդյունավետ է, և լավ է, երբ բանակցություններում որևէ միջնորդ չկա: Ռուսաստանին վերապահված դերն էլ Հայաստանի վրա տարատեսակ ճնշումների ակտիվացումն է (կոնյակ, գյուղմթերք և այլն), ինչը հետզհետե ավելի է սաստկանալու:
Այլ բառերով՝ ապաշրջափակման հարցը Խաղաղության պայմանագրից դուրս թողնելը ռազմավարական սխալ էր, ինչը երկար իրեն սպասեցնել չտվեց: Հուսամ՝ հայաստանյան քաղաքականություն մշակողները մեր հետագա քայլերը հստակ հաշվարկել են, և այդ հաշվարկը միայն ինձ է թվում մշուշոտ:
Daha fazla ErmenistanErmenistan kategorisinden daha fazla yazı »
İlk yorum yapan siz olun